Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Շուշիի հռչակագրից դեպի հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյան

Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում եւ կանգնած է պոտենցիալ պատերազմի առջեւ։ Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաեւ Հայաստանին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում եւ կանգնած է պոտենցիալ պատերազմի առջեւ: Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաեւ Հայաստանին։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա քննարկմանը։ Հայաստանի եւ Արցախի համար Շուշիի հռչակագրի բացառապես բացասական նշանակությունից բացի, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ այն նաեւ կանխորոշում է թյուրքական պետությունների՝ մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ կառուցելու ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած պետությունները մտնում են Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի մասին գլոբալ քննարկման մեջ արդեն իրենց պատկերացումներով, թե ինչպիսին այն պետք է լինի Հարավային Կովկասում։ Նրանք իրենց համար ոչ թե կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել:

Հակահայկական քաղաքականությունից եւ Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման ձգտումից բացի, հռչակագրում նախանշված էր նաեւ թյուրքական աշխարհի հետագա համախմբման եւ դրա ընդլայնման խնդիրը՝ ոչ միայն դեպի արեւելք, այլեւ՝ արեւմուտք։ Հռչակագրում նշվում էր, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն՝ Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ քննարկման մեջ թյուրքական գործոնը կարեւոր տարր է դառնում։ Իսկ ինչո՞վ ենք մենք մտնում այդ քննարկման մեջ։

Նախ՝ արդյո՞ք մենք հասկանում ենք, որ Շուշիի հռչակագիրը կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ թյուրքական աշխարհի՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու եւ հայկական հարցն ամբողջությամբ չեզոքացնելու ձգտման տեսքով։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում տարածաշրջանում հայերի բնակության պատմական տարածքը հետեւողականորեն նեղացնելու եւ նրանց թիվը կրճատելու խնդիրն է։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման երկարաժամկետ խնդիրները Սյունիքի բռնակցումը եւ Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումն է, ինչպես նաեւ՝ Արցախի հայաթափումը (Նախիջեւանի օրինակով) եւ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ուժեղացումը եւ դրա ավելի մեծ կախվածությունն արտաքին գործոններից: Ազդեցության որոշ կենտրոններ կխրախուսեն այդ պլանները, ազդեցության որոշ կենտրոններ կխոչընդոտեն։ Բայց նրանց միջեւ գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է Հայաստանի պետական ​​ինքնիշխանությունը դառնալ:

Երկրորդ՝ Շուշիի հռչակագիրը պետք է մեզ բերի այն ըմբռնմանը, որ սեփական ուժերով եւ ռեսուրսներով սեփական երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ պետական ​​սահմանները պաշտպանելու անհնարինությունը նշանակում է խոցելի պետություն լինել, ուղղակիորեն կախված լինել արտաքին, թող եւ բարեկամական գործընկերներից։ Մենք պետք է նա գիտակցենք եւ, հետեւաբար, գնահատենք այն իրավիճակի ռիսկերը, որի դեպքում շատերը կձգտեն.

. Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը եւ նրա ամբողջական դուրս մղմանը,

. Իրանի վրա ազդեցության նոր լծակների ստեղծմանը եւ նրա տարածաշրջանային հավակնությունների սահմանափակմանը,

. Թուրքիայի վեհացմանը՝ որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ, եւ նրա կողմից վերահսկողությանը հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների եւ բնական ռեսուրսների բաշխման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ նրա ազդեցության տարածմանը Ռուսաստանի եւ Չինաստանի որոշ տարածքներում։

Եվ երրորդը, Շուշիի հռչակագիրը միտված է ողջ հայկական աշխարհի պառակտմանը։ Ուստի մեզ համար կարեւոր է ելնել նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պետություն լինել միայն այն հայերի համար, ովքեր մշտապես ապրում են այնտեղ։ Հայաստանը համայն հայության պետությունն է, եւ այն կպաշտպանի ողջ աշխարհի բոլոր հայերի շահերը։ Իսկ աշխարհասփյուռ հայությունը պետք է պաշտպանի եւ առաջ մղի իր ազգային պետության շահերը։ Ընդ որում, սահամնել, որ պատմականորեն կա մի քանի ազգային առաջնահերթություն.

- Անկախ ազգային պետության ամրապնդում ու հզորացում

- Արցախի հարցի արդարացի եւ վերջնական լուծում

- Ձգտում 1915 թվականի Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանն աշխարհում

- Հայ ազգային ինքնության պահպանում ու զարգացում ամբողջ աշխարհում, պայքար ձուլման դեմ:

Մենք պետք է ընդունենք «Հայկական մանիֆեստը», որը պետք է ցույց տա, որ, չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին ու մարտահրավերներին, 21-րդ դարը հայկական դար է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>