Խոշոր հրդեհ Հաղթանակ թաղամասում. այրվում է մոտ 3000 խմ աղբ
Հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 3000 խմ աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ և հատուկ տեխնիկա:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

