Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրականացվեն ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը:
Կառավարությունը հաստատել է նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:

