Ռուս դեսպան. «Թուրքիայի և Ռուսաստանի միջև չկան արգելված թեմաներ»
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նորանշանակ դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ երկու երկրների միջև չկան արգելված թեմաներ:
Դեսպանի գնահատմամբ՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը բխում է թե Թուրքիայի և թե Ռուսաստանի շահերից:
Երխովը հույս է հայտնել, որ երկու երկրները հաջող կհամագործակցեն նաև ռազմատեխնիկայի ոլորտում:
Հիշեցնենք, որ Յերխովը զբաղեցրել է նախկին դեսպան Անդրեյ Կարլովի տեղը, որը սպանվեց 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Ըստ Անկարայի գլխավոր դատախազության՝ ռուս դեսպանը սպանվել էր գյուլենական համայնքի ներկայացուցիչների հրահանգով:
Աղբյուր` Ermenihaber.am

