Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը

SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա։

Այդ տվյալները մեր գործընկեր գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ի և 47 այլ մեդիա գործընկերների՝ աշխարհի տարբեր վայրերից։

Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար:

#SuisseSecrets-ի շրջանակում ավելի քան 160 հետաքննող լրագրողներ ուսումնասիրել են հազարավոր բանկային հաշիվներ, քրեական և դատական գործեր, հարցազրույցներ են անցկացրել տարբեր պաշտոնյաների և փորձագետների հետ։

«Ես կարծում եմ, որ բանկային գաղտնիքի շվեյցարական օրենքները բարոյական չեն։ Ֆինանսական գաղտնիությունը պաշտպանելու պատրվակը պարզապես շղարշ է, որը քողարկում է շվեյցարական բանկերի ամոթալի դերը որպես հարկերից խուսափողների հետ համագործակցող կառույցի։ Այս իրավիճակը հանգեցնում է կոռուպցիայի և զարգացող երկրներին զրկում է այդքան անհրաժեշտ հարկային եկամուտներից: Հետևաբար, այս երկրներն են ամենաշատը տուժում Շվեյցարիայի՝ «Ռոբին Հուդի» հնարքի հակառակ պրոցեսից»,-նշել է տեղեկատվությունը բացահայտած անանուն ազդարարը։

Չնայած կասկածելի միջոցները ոչնչացնելու բազմակի խոստումներին, Credit Suisse բանկը տասնամյակներ շարունակ սպասարկել է չափազանց հարուստ հանցագործների, բռնապետերի, պատժամիջոցների ենթարկված կուսակցությունների և քաղաքական դերակատարների։

Credit Suisse-ը շատ դեպքերում պետք է տեղյակ լիներ իր այն հաճախորդների մասին, որոնք ապօրինի գործունեություն են ծավալել և ունեցել են խնդրահարույց անցյալ։ Պարզ Google որոնումը բավարար կլիներ այսպիսի հաճախորդների պատմությունները պարզելու և նրանց չսպասարկելու համար, այնուամենայնիվ, բանկը բացել և սպասարկել է հաշիվներ նրանց համար։

Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։

Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006 թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թ.-ը։

Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տվեց։ Հրաժարականին նախորդող օրերին մենք Արմեն Սարգսյանին նրա՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին հարցումներ էինք ուղարկել, մեր համոզմամբ հենց այդ պատմությունն է դարձել նրա հրաժարականի պատճառը։

2013-ի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։ Նշանակման պահից նա, ըստ օրենքի, դարձել է հայտարարատու անձ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը վերլուծելուց պարզ է դառնում, որ վերը նշված դրամական միջոցները նախկին նախագահը չի ներկայացրել ո՛չ իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013), ո’չ 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերում։

Ըստ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (ընդունված 26.05.2011 թ.-ին) և Կառավարության 15 դեկտեմբերի 2011 թ.-ի N1819-Ն որոշման, նա հայտարարագրել է 8 մլն եվրո։ Հետագայում նրա տարեկան հայտարարագրերում այս 8 մլն եվրոն գնալով նվազել է։

«Հետքը»՝ իր միջազգային գործընկերների հետ հարցումով դիմել է Արմեն Սարգսյանին։ Մասնավորապես, նրան խնդրել էինք մեկնաբանել, թե որն է այս գումարի ծագման աղբյուրը, և ինչու Սարգսյանը չի հայտարարագրել այն։

Արմեն Սարգսյանից ստացել ենք խուսանավող պատասխան։ Սարգսյանի կարծիքով, այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ է հայտնվել նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, ըստ էության, ապօրինի է, որ դա «անձնական կյանքի գաղտնիության խախտում է... և չկա որևէ հանրային շահ, որը երաշխավորում է նման անօրինական գործունեությունը»։

Համարելով, որ հարցումներն անտեղի են, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշել է պատասխանել մեր հարցերին և պարզաբանում է ներկայացրել։

Իր պարզաբանման մեջ Սարգսյանը նշում է, որ այդ տարիներին որպես դեսպան ծառայել է pro-bono (անվճար) հիմունքներով և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։

«Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,-նշել է Սարգսյանը՝ բերելով Շառլ Ազնավուրի օրինակը։ Չնայած սրան, Սարգսյանը որոշել է հայտարարագրեր ներկայացնել։

«Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,-նշել է Սարգսյանը։

Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Արմեն Սարգսյանը հայտարարագիր չներկայացնելու սովորություն ունի։

Չնայած իր վերը նշված պնդմանը, թե ամեն տարի հայտարարագրել է իր ունեցվածքը, դեռևս 2016 թ.-ին գրել էինք, որ նա մի քանի տարի շարունակ չի ներկայացրել իր հայտարարագրերը։ Էթիկայի հանձնաժողովի ծանուցումներից և մամուլում հրապարակումներից հետո միայն Սարգսյանը մի քանի տարի ուշացումով՝ 2017 թ.-ի ապրիլի 20-ին, ներկայացրել է 2013 թ.-ի՝ պաշտոնը ստանձնելու և 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերը։

Սարգսյանն իր պարզաբանման մեջ նշել է. «Հայտարարագրերին կից երկու անգամ ներկայացվել է նամակ, որտեղ ասվում էր, որ հստակ չէ, որ ես պետք է ներկայացնեմ հայտարարագրեր, բայց եթե Էթիկայի հանձնաժողովը համարեր, որ պետք է ներկայացնեի, նրանք կարող էին բացել իմ նամակն ուղեկցող ծրարը»:

Մենք դիմեցինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և հարցրինք՝ արդյոք Հանձնաժողովն ուսումնասիրե՞լ է Սարգսյանի հայտարարագրերը և խնդրեցինք պարզաբանել՝ արդյոք Սարգսյանը հայտարարագրել է 10 մլն շվեյցարական ֆրանկը։

Հանձնաժողովից հաստատեցին, որ, իսկապես, Սարգսյանը դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում հայտարարագրել է միայն 8 մլն եվրո դրամական միջոց՝ առանց նշելու՝ կանխիկ, թե բանկային հաշվին պահվող։ Հաջորդող տարեկան հայտարարագրերում Սարգսյանը չի հայտարարագրել շվեյցարական ֆրանկ արտարժույթով որևէ դրամական միջոց։

Սարգսյանի վերը նշած պնդումը, թե նա պարտավոր է եղել ներկայացնել միայն կանխիկ գումարը, մանիպուլյատիվ է, քանի որ 2013-2018 թթ. պաշտոնյան պարտականություն չի ունեցել նշելու նույնիսկ դրամական միջոցի տեսակը (կանխիկ, թե անկանխիկ, բանկային հաշվին պահվող միջոցներ)։

Այսպես, մենք չգիտենք, թե իր հայտարարագրած 8 մլն եվրո դրամական միջոցը կանխիկ է եղել, թե այլ տեսակի, հայտարարագրում նա պարտավոր չի եղել դա նշելու և չի նշել։ Բայց Սարգսյանը պարտավոր է եղել հայտարարագրել իր դրամական միջոցները և նշել արտարժույթը։ Հարց է առաջանում, թե ինչու՞ և ինչպե՞ս է նա ընտրել հայտարարագրել 8 մլն եվրոն, բայց չի հայտարարագրել մեզ հայտնի 10 մլն շվեյցարական ֆրանկը։

Բացի նշված հաշվեհամարից, Սարգսյանը Credit Suisse-ում ունեցել է ևս երեք հաշիվ։ Դրանց մանրամասն չենք անդրադառնում, քանի որ այդ հաշիվներից երկուսը փակվել են Սարգսյանի՝ հանրային պաշտոն ստանձնելուց մի քանի ամիս առաջ, իսկ մյուսը՝ շատ ավելի շուտ։

Սարգսյանն իր պարզաբանման մեջ նաև նշել է, որ հաշիվները փակվել են իր՝ դրանց մասին տեղեկատվությունը բացահայտելու պարտավորությունից առաջ, սակայն իր և քրոջ՝ Կարինե Սարգսյանի հաշիվը փակվել է միայն 2016 թ.-ին։ Այդ ժամանակ օրենքը պարտավորեցրել է նրան հայտարարագրել իր դրամական միջոցները, ինչը նա արել է, ինչպես նշեցինք, մի քանի տարի ուշացումով և հետագայում` արդեն որպես նախագահ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեզ հայտնեց նաև, որ Սարգսյանը դեռ պետք է ներկայացնի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը (նոր ձևաչափով, ավելի մանրամասն` ներառելով դրամական միջոցների տեսակները) և տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովը կկարողանա ներկայացնել իր վերլուծության վերջնական արդյունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>