Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Սպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյան

34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր. Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝ պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։

15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դա բավարար չէր։

2018-ին հրեշավոր աշխատասենյակներում գտնվեց լավ ձևակերպումը՝ նախկիններ և հեղափոխականներ, իսկ դերասանը պոդիումից շրջանառության դրեց դրա քաղաքագիտական բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը ստացավ աշխարհագրական, արժեհամակարգային, կրթական երանգներ։ Հասավ աշխարհի բոլոր երկրները և մտավ ընտանիքներ։ Ընդամենը 27-28 տարվա անկախ պետության մեջ հինը ու նորը ո՞րն էր։ Սա այնքան սուտ և արհեստական գաղափար էր, որ փայլուն աշխատեց։ Ակնհայտ է, որ դա դերասանի միտքը չէր, բայց պարտության գնացքը այդ հայտարարության օրից ճանապարհ ընկավ։

Գալիք բաժանումները

Այսօր սև ու սպիտակն արդեն մարել է։ Իներցիայով ինչ-որ բան դեռ կա, բայց նոր փուլի, նոր աղետների համար այն չի աշխատելու։ Հիմա նոր բաժանման ձևակերպումներն են փնտրում, ապրոբացիա անում։

Նրանք, ովքեր բաժանել են ու գիտեն դրանից ստացվող օգուտի չափը, երբեք կանգ չեն առնելու։ Գտնելու են նոր ձևակերպումներ՝ Հայաստանի նոր պարտությունների համար։

Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին։

Տարբերակ 1. Խաղաղության և պատերազմի կողմնակիցներ

Հրեշավոր աշխատասենյակներից, ամենայն հավանականությամբ, այս թեզն առաջիկայում կդրվի շրջանառության. դրա փորձարկումները արդեն կան։ Ովքեր դեմ են անարժանապատիվ թրքացմանը, անզուսպ զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, որակվելու են որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ հակառակ կողմը՝ խաղաղասերներ։ Սա բացարձակ սուտ և արհեստական բաժանում է, և նաև այդ պատճառով է վտանգավոր։ Ո´չ ոք չի ուզում պատերազմ, և ոչ մի բանական մարդ Հայաստանը չի տանի պատերազմի։ Խնդիրը արժանապատիվ հարաբերությունների և «ծնկաչոք պացիֆիստների» միջև է։ Բայց վստահաբար գտնվելու է մի «նոր դերասան», որն ազդարարելու է նոր հրեշավոր բաժանման մասին։

Տարբերակ 2. Արևմտամետներ- ռուսամետներ

Հայաստանը անապատացնելու և ֆիզիկական գոյությունը իրապես վտանգելու ամենահարմար գաղափարը սա է։ Հայտնի սխեմաներով և պետական աջակցությամբ հակառուսականության խրախուսման համակարգի ստեղծման աշխատանքները թափով ընթացքի մեջ են։ Մի օր, մի ամենավտանգավոր պահի, լինելու է դրա շնորհանդեսը և թափանիվը սկսվելու է։ Եվ հարյուր հազարներով, ուղեղները անջատած (ինչպես 2018-2020 -ին, իսկ հիմա՝ մղկտալով) ուտելու են այս խայծը։ Ու հարյուր հազարներով հարց չեն տալու. եթե քո սահմանը պահում է և քո ժողովրդի անվտանգությունն ապահովում է ռուս զինվորը, իսկ հակառակորդը չի թաքցնում, որ սպասում է քեզ ոչնչացնելու հարմար պահին, ի՞նչ հակառուսականության մասին կարող է խոսք լինել։ Ընդհանրապես ի՞նչ «մետություն», երբ խնդիրը քո ֆիզիկական գոյությունն է ու պետության գոյությունը։

Տնային տնտեսուհիներից մինչև ԱԺ ամբիոն սողալու է հակառուսականությունը, որի վերջը կարող է լինել Հայաստանը ДНР-ЛНР վերածելը։

Տարբերակ 3. Հայաստանցի-արցախցի

Այս հին ու չարագույժ բաժանումը դարակում դրած է։ Պարբերաբար որևէ անուղեղի տալիս են թարմացման, բայց սրա իրական ժամանակը դեռ չի եկել։ Սա շատ լավ աշխատելու է ռուսամետ-արևմտամետի հետ փաթեթում։ Երեկ էլ մեկը խայծ գցեց. ինքը դա անում էր «կոռմի» դիմաց, պատվիրատուն՝ փորձարկման համար։ Ստուգում էին ռեակցիաները, աջակցության մշտարթուն թիմերի մարզավիճակը, հակազդեցության չափը և ձևերը։

Այս գաղափարը դրվելու է շրջանառության, երբ գա անդառնալի զիջումների փուլը։ Նրանք լինելու են քիչ, բայց ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ Նացիստական քարոզչամեքենայի փորձարկված ավանդույթներով։

Ինչպես կանխել աղետը

2018-ին սև ու սպիտակը շոկային էր, ու մենք պատրաստ չէինք դրան։ Այսօր շատ բան է փոխվել, և գրագետ աշխատելու դեպքում հնարավոր է խափանել հրեշավոր սցենարները։ Կա հասարակության մի լուրջ հատված՝ մի քանի հարյուր հազար մարդ, որ ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու համբերության բաժակը լցված է։ Բայց կա նաև համակարգման մեծ խնդիր, հասարակության հետ, մարդկանց հետ խոսելու ճիշտ ձևակերպումներ են պետք, ճիշտ աշխատել է պետք։ Եվ այս հարցում վճռորոշ դերակատարում ունեն հանրային դեմքերը։ Իմ խնդրանքն է նրանց՝ լինել ավելի զգոն, մտածել միասնական աշխատանքի մասին. բեռը նրանց վրա է, մեզ վրա է լինելու։ Ռեսուրս կա -չկա, ով ինչ ներդրում կունենա իր կողմից. բոլոր նման հարցերն ի վերջո լուծվող են, եթե ստեղծվի միասնական աշխատանքի մթնոլորտ և տրամաբանություն։ Այսօրվա քաղաքական ձևաչափերից լուրջ ակնկալիք չկա, նրանք այդ խնդիրը չեն կարողանալու լուծել։ Որպեսզի հանրային տրամադրությունները վերաճեն արդյունքի և պատնեշ դառնան վտանգների դեմ, պետք է այդ ուղղությամբ համակարգված աշխատել։ Հակառակ կողմը, ինչպես տեսնում եք, շատ համակարգված է մոտենում իր առջև դրված խնդրին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>