«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Պատերազմ Արցախում
Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ

Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում

#Հասարակություն 21 02 2022 Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում. «Հենակետ» Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում. «Հենակետ» «Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում հասարակական և քաղաքական տարբեր դեմքերի կողմից քննարկվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կալանավորման վերաբերյալ Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, նա մեղադրվում է 2020 թվականին Գյանջայի խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած 4 ահաբեկչությունների մեջ։

ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն այս առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի դատախազության նշված հայտարարության վերաբերյալ Արցախի նախագահի աշխատակազմի մակարդակով որևէ արձագանք չի լինելու։

Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էլ իր հերթին հայտարարել է, որ արցախցիները կանգնած են նախագահ Հարությունյանի կողքին եւ պատրաստ են ապահովել նախագահի անվտանգությունը։ Թեմայի վերաբերյալ փորձագետները հիմնականում նշել են, որ եթե Ադրբեջանը փորձի առևանգել Արայիկ Հարությունյանին, դա նշանակելու է նոր պատերազմ, և այս իրավիճակում անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները։

Թեմային համատեղ հայտարարությամբ արձագանքել են նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է:

Ադրբեջանի դատախազության հայտարարությանն է անդրադարձել նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշելով, թե չի բացառում, որ Ադրբեջանը փորձելու է նաև, եթե ոչ Արցախի գործող նախագահի, ապա Արցախյան ազատագրական պայքարի այլ դերակատարների նկատմամբ իրական սպառնալիք ստեղծել և Ալիևն Արցախի այլ պաշտոնյաներին ձերբակալելու համար կօգտագործի նաև 3-րդ երկրներին և կգնա նրանց հետ գործարքի։ Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ Մաղավուզ գյուղի մոտ փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը և թույլ չեն տվել անցնել։ Տեղի չտալով խաղաղապահների հորդորներին՝ մարտակերտցիները հասել են նրան, որ շարասյունը հետ է գնացել։ Միջադեպի վերաբերյալ համացանցում ակտիվորեն տարածվել էր նաև այդ ամենը փաստող տեսանյութ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով տասնյակ կիլոմետրերի երթ են իրականացրել Արցախի ճանապարհներով և հողային անանցանելի հատվածներով։ Սահմանազատման գծի երկայնքով ավելի քան 100 կմ պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցումներ են կատարել տեղի բնակիչների շրջանում։

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Ա․Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին։

Փետրվարի 18-ին, կայացել է ԱՀ ԱԺ-ի արտահերթ նիստը, որտեղ միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը։ Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Փաստաթղթի վերաբերյալ ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը նշել է, որ բռնազավթման մասին օրենքի նախագիծը կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով:

ԱՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչել են մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը ԱՀ նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները: Գերատեսչությունից իրազեկել են, որ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը առաջիկայում կդիմի ֆեյսբուքյան այն օգտատերերին ՝ որոնց ձեռքի տակ առկա՝ հրապարակման իսկությունը հավաստող կամ դրա մասին վկայող փաստերը ԱՀ դատախազությանը տրամադրելու առաջարկությամբ:

ԱՀ ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ փետրվարի 15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:

Պարզվել է, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչը տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը: Հակառակորդի նմանօրինակ սադրանի մասին տեղեկացրել է նաև ԱՀ դատախազությունը, նշելով, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա փետրվարի 7-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 17 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել 5 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 35 570 քմ տարածք:

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 20-ին ուղերձ է հղել Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ: Բալասանյանը նշել է , որ 1988 թվականի փետրվարի 20-ը դարձավ մեր ժողովրդի վճռականության, սխրանքի, ազատասիրության և միասնականության խորհրդանիշը։ Նրա խոսքով, դաժան պատերազմը մեզանից խլեց հազարավոր երիտասարդներ, Ադրբեջանն օկուպացրեց մեր հողերի մեծ մասը, սակայն Արցախը վերջնականապես կործանելու ծրագիրը կրկին չիրագործվեց։

Արցախի ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։

ԼՂ հակամարտության մասին

Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ և անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը դիմակայելու գործին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>