Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
19
Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Պատերազմ Արցախում
Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը

Ստերի ու մանիպուլյացիոն փուչիկների պայթեցումը՝ հոգեխանգարմունքի պատճառ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով բարդանում է, սակայն հանրության որոշակի մասը դեռևս չի պատկերացնում կամ չի ցանկանում ընդունել, թե ինչպիսի գոյաբանական խնդրի առաջ է կանգնած մեր պետականությունը։ Մի կողմից էլ՝ իրականությունից կտրված իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հանրային դաշտը ողողված է անբովանդակ թեմաներով։

Ուստի այսօր բովանդակային խոսքի, խնդիրները վեր հանելու, վիճակի իրատեսական վերլուծություն կատարելու և, որ ամենակարևորն է, անընդհատ դաշտ նետվող ստերի ու մանիպուլ յացիոն փուչիկները պայթեցնելու կարիքն ամենից շատ է զգացվում։ Նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսը։ Ընդ որում, ուշագրավ է, որ Քոչարյանը, անդրադառնալով հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերին, այս անգամ որոշ դեպքերում ավելի բաց խոսեց, քան սպասելի էր։ Հետաքրքիր է, որ ասուլիսի ընթացքում և դրանից հետո որոշ շրջանակներ սկսեցին նյարդային ջղաձգումներ ի ցույց դնել։

Ի դեպ, հընթացս սոցցանցերում կես կատակ-կես լուրջ նշվում էր, թե այս շրջանակները, որոնք հիմնականում արևմտյան ֆինանսավորման վրա են «նստած», երախտապարտ պիտի լինեն Քոչարյանին, քանզի նրա անվան հետ կապված շահարկումներով կարողանում են իրենց տերերի մոտ արդարացնել իրենց գոյությունը: Իսկ եթե լուրջ, ապա շատ ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ էին այսպես ջղաձգվել վերոնշյալ շրջանակները: Բանն այն է, որ ասուլիսում խոսվել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Քոչարյանը հերթով ջրի երես էր հանում գործող իշխանությունների ու հենց այդ շրջանակների կողմից տարիներ շարունակ ու հատկապես վերջին շրջանում տարածվող կեղծիքները: Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ երկրորդ նախագահն անդրադարձավ մեր պետության առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին, ապա սահուն անցում կատարեց նաև ներքաղաքական թեմաներին։

Արտաքին անվտանգային մարտահրավերները դիմագրավելու տեսանկյունից Քոչարյանը նկատեց, որ Հայաստանը չի շարժվում սեփական անվտանգությունն ամրապնդելու և բանակը բարեփոխելու ուղղությամբ։ Իսկ Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնումն անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունների հետ։ Սակայն դրա փոխարեն արդեն համոզվում ենք, որ իշխանություններն իրենց հետևողական քաղաքականությամբ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանն են հանձնում։ Երկրորդ նախագահը վստահ է, որ Թուրքիան կդադարի Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն այն պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ Թուրքիային պետք է, որ Հայաստանը լինի թույլ ու կախյալ վիճակում, որպեսզի լայն հնարավորություններ բացվեն պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Իսկ Ռուսաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ համեմատաբար ուժեղ դաշնակից՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո, երբ որ անհամեմատ աճել է Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Ուստի, սրանից ելնելով, Քոչարյանն առաջարկում է կոնկրետ հաշվարկել, թե մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության ինչպիսի ձևաչափեր կարող են ստեղծվել, ինչ ենք ստանալու և ինչ ենք տալու, և դրա շրջանակներում կոնկրետ որոշումներ ընդունել։ Ըստ էության, երկրորդ նախագահը ելնում է այն կանխադրույթից, որ ճիշտ է՝ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է որոշակի պայմանավորվածությունների հանգել, սակայն ռազմավարական առումով այս երկու երկրները շարունակելու են մրցակիցներ մնալ մեր տարածաշրջանում։ Իսկ Արևմուտքը, հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության ֆոնին առաջնորդվելով Ռուսաստանին զսպելու իր մոտեցումներով, փորձելու է Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Միևնույն ժամանակ, կրկին ծայրահեղ դրության մեջ չհայտնվելու համար կարևոր է հետևություններ անել Արցախյան երկրորդ պատերազմից, ինչի հետ իշխանությունները չեն ցանկանում առերեսվել։

Եվ այս տեսանկյունից երկրորդ նախագահը բավական ուշագրավ հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները մինչ օրս հանրությունը չունի։ Այդ հարցերից մեկն, օրինակ՝ կապված էր նրա հետ, թե ինչով էր պայմանավորված պատերազմի ընթացքում Վրաստանի ու Իրանի օդային տարածքի փակ լինելը, ինչը խոչընդոտում էր այդ երկրների տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումներ կատարելուն։ Ինչ վերաբերում է ներքաղաքական թեմաներին, ապա երկրորդ նախագահը ներկայացրեց ներքաղաքական դաշտում առկա իրական դրսևորումները՝ առանց չափազանցությունների գիրկն ընկնելու և ամբոխահաճության գայթակղությանը տրվելու։ Եվ միանշանակ է, որ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունը մեր երկրի համար արդեն իսկ ներքաղաքական մարտահրավերի է վերածվել։ Ճիշտ է՝ իշխանությունների վարկանիշը արագ տեմպերով նվազում է, բայց, միևնույն ժամանակ, որոշակի հիասթափություն կա նաև ընդդիմադիր ուժերից։ Եվ ասուլիսի ընթացքում հնչած մտքերից պարզ դարձավ, որ երկրորդ նախագահը հաշվի է առնում, որ առաջիկա քաղաքական գործընթացներում թեկուզ այն մարդիկ, ովքեր հիասթափվել են «Հայաստան» դաշինքից, երբեք չեն դառնա գործող իշխանության «ֆանատը», այսինքն՝ ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար լայն հնարավորություններ են բացվում։ Բայց բազմաթիվ քաղաքացիների այսօր հետաքրքրում է այն հարցը, թե երբ է մեկնարկելու փողոցային պայքարը։

Այս առումով Քոչարյանը կարևոր շեշտադրում կատարեց, որ դրա համար նախ պետք է փողոցը հասունանա, իսկ այդ պահը դեռ չի եկել։ Ընդդիմության համար փողոցային պայքար սկսելը չպետք է ինքնանպատակ լինի՝ պատճառ դառնալով ժողովրդի շրջանում նոր հիասթափության ալիքի ձևավորմանը, այլ պետք է հասարակական ճնշման տակ իշխանություններին հեռացնելու հարցը լուծի։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա: Ըստ Քոչարյանի, փողոցային շարժումը չպետք է ձևավորվի կոնկրետ գործիչների՝ իշխանության բերելու գաղափարի շուրջ։ Իսկ հենց փողոցային շարժումը ձևավորվեց կոնկրետ գործիչների իշխանության բերելու հարցի շուրջ, ընդդիմության պառակտումն ու ձախողումը ժամանակի հարց է։ Միևնույն ժամանակ, այս առումով պետք է նկատել, որ դրական նշանակություն ունի այն հանգամանքը, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին հաջողվում է առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել, ինչը կարևոր նախադեպ կարող է դառնալ ընդդիմության՝ ավելի լայն շրջանակով միասնական ճակատի տեսքով հանդես գալու գործում։

Սակայն ասուլիսի գլխավոր «մեխերից» մեկը երևի թե Փաշինյանի հերթական մանիուլ յացիան մերկացնելն էր: Խոսքը 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին Քոչարյանի ստորագրած փաստաթղթի մասին է: Երկրորդ նախագահը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կեղծ են, ինչպես և վերջինիս բոլոր հայտարարությունները։ Քոչարյանը առաջարկեց նաև հրապարակել այդ փաստաթղթի՝ Արցախին վերաբերող հատվածները, ինչը և նախօրերին արվեց՝ ապացուցելով Փաշինյանի ևս մեկ սուտ: Բայց այս թեման առավել մանրամասն քննարկումների կարիք ունի, ինչը կանենք առաջիկայում...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>