Ուժի ցուցադրությունը շարունակվում է. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է կործանիչների ուսումնական թռիչքների մասին
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է կործանիչների ուսումնական թռիչքների մասին:
«Սցենարի համաձայն՝ ՄիԳ-29 ինքնաթիռները փոքր եւ միջին բարձրություններում կատարել են բարդ պիլոտաժի եւ մարտական մանեւրների առաջադրանքներ։ Զորավարժությունների ընթացքում օդաչուները մշակել են խնդիրներ՝ պայմանական հակառակորդի վերգետնյա թիրախների կոորդինատների սահմանման, ՀՕՊ միջոցներից խուսափելու եւ օդային պայքարի վարման ուղղությամբ։ Զորավարժություններում դրված խնդիրները հաջողությամբ իրականացվել են»,-մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։
Աղբյուր՝ NEWS.am

