Էրդողանը խոսել է Զելենսկու և Պուտինի հետ եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությունից
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) վերադառնալիս հարցազրույց է տվել այցի ընթացքում իրեն ուղեկցող թուրք լրագրողներին:
Ուկրաինա-Ռուսաստան լարվածության, Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու հետ հանդիպման և ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին Էրդողանը հետևյալ պատասխանն է տվել.
«Պարոն Զելենսկին դրական է վերաբերվում Պուտին-Զելենսկի-Էրդողան եռակողմ հանդիպման անցկացմանը: Եթե պարոն Պուտինն էլ դրական մոտենա այդ հարցին, ապա տա Աստված, կարող ենք Ստամբուլում կամ Անկարայում հանդիպել: Ի դեպ պարոն Պուտինի հետ հեռախոսային դիվանագիտություն վարելով՝ կցանկանամ իմանալ, թե նա ինչպես է մոտենում հարցին: Ըստ այդմ էլ կփորձենք հետևել աշխատանքներին: Իսկապես, տարածաշրջանում պատերազմի բռնկումը լավ նշան չէ»:

