Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հայ-թուրքական կարգավորման գործընթացը «հրաշալի զարգացում» է անվանել
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացին: Դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»:
Նա մասնավորապես ասել է. «Այդ գործընթացն ընդունում ենք գոհունակությամբ: Ռուսաստանում կայացած և հաջորդն էլ Վիեննայում կայանալիք հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը (զարգացումները-խմբ.) իսկապես հուսադրող է: Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կարևոր նշան էր»:

