«Ծպտյալ թուրք են, էտի հաստատ». կասկածելի օտարերկրացիներ՝ Արագածոտնում. Տեսանյութ
Դիտել նաև
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
-«Յախիդնի թուրքե՞ր», թե՞ տարօրինակ հետաքրքրությամբ արաբներ: Ի՞նչ են փնտրում կասկածելի օտարերկրացիները Օհանավանում ու Ապարանում: Տեղացիներից ամենահամարձակը գյուղամիջում ասում է.
«Իրականությունն ասեք. կարող ա արաբի պասպորտով թուրքեր են»: Իրականությունն ասում է կադաստրի կոմիտեն. Թուրքիայի 61 քաղաքացի Հայաստանում գնել է 83 անշարժ գույք: Ապարանցի Ռազմիկը վստահ է՝ եկվորները միայն Թուրքիայի քաղաքացի չեն, «հաստատ թուրքեր են», որ 18 թվին չկարողացան մտնել Ապարան, բայց հիմա տուն են կառուցում ու ծառ են տնկում: Իշխանությունը միլիոնավոր դոլարների ներդրումներ է սպասում նաև Թուրքիայից, ժողովուրդը միլիոնավոր վախեր ունի՝ հենց Թուրքիայից:

