Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր»
16
Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ

Բզկտված ԱՐՑԱԽ. Ազոխ, վերադառնալու´ ենք. Լուսանկար

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ԱԶՈԽ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Ըստ բացատրական բառարանների՝ «ազոխ» բառը նշանակում է խակ խաղող։
 
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Շրջկենտրոն Հադրութից գտնվում է 22 կմ հեռավորության, իսկ Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ծովի մակարդակից բարձր է 700 մ։ Ունի 1930,9 հա տարածք, որից 306,61 հա անտառային հողեր են։ Գյուղի տարածքով է հոսում Իշխանագետը։
 
Ազոխն աշխարհի հնագույն բնակավայրերից է, այդ մասին են փաստում Ազոխի քարանձավի ուսումնասիրությունները։ Քարանձավը գտնվում է գյուղից 700 մետր հեռավորության վրա․ այն թվագրվում է մ․թ․ա․ 300-50 հազար տարիների՝ քարե դարի։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով հնարավոր էր ուսումնասիրել նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։ Ազոխ քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի, հնամարդաբանական ուսումնասիրություններում։ Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա։ Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տարածքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով։
 
Գյուղում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ․ հաշվառված հուշարձաններից են գյուղից 1 կմ հարավ-արևելք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող «Ծիլտախաչ» անունը կրող կամուրջը, 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 10-19-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը։ Հավելենք նաև, որ Գյուղի շրջակայքում են գտնվում Ամարխաթունի վանքը, Ցիցքար բերդը, Մելիք Սագամի պարիսպը։
 
Ազոխի տարածքում առկա են «Վերին», «Մեծ», «Մալլուլուվա», «Գետին» և «Միշկերակա» անունները կրող աղբյուրներ։
Նշենք, որ մինչ գյուղի բռնակցումն այնտեղ բնակվում էր 741 մարդ էր, կար 214 տնտեսություն։
 
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1494,52 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Համայնքի տարածքում առկա են ֆելզիտի, մարմարեցված կրաքարի և գրանոդիորիտի հանքային պաշարներ։
 
Գյուղում կար միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ, գրունտային և խճապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ազոխն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գյուղում սովորում էր 139 աշակերտ, մանկապարտեզ էր հաճախում էր 30 երեխա։
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>