Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

«Դրոշի գործը» կքննի իշխանության «սրտի» դատավոր Կարեն Ֆարխոյանը. Ուշագրավ փաստեր նրա մասին

Փետրվարի 9-ին Կենտրոնի նստավայրում սկսվում է «Դրոշի գործի» դատավարությունը: Այդ դատական նիստում քննվելու է Այլընտրանք ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Դատը նախագահելու է դատավոր Կարեն Ֆարխոյանը: Ինչպես ճիշտ նկատում են փաստաբանները, հատկապես վերջին շրջանում պետք է նայել ոչ թե բուն գործին, այլ այն քննող դատավորին:

Այսպես, մի կողմ թողնենք գործի մանրամասներն ու կալանավորման հիմքերը, ներկայացնենք, թե ով է դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Կարեն Ֆարխոյանը որպես «քաղաքական հրահանգներ» կատարող դատավոր հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերից, երբ վերջինիս որոշմամբ կալանավորվեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ֆարխոյանը նախ ոչ իրավաչափ էր ճանաչել Արսեն Բաբայանի ձերբակալումը, ապա բավարարել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Հետագայում մամուլը գրեց, որ սա հետո իր գինն է ունեցել: Այսպես, դեռևս 2020թ. փետրվարին կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Նույն գործով անցնում էր նաև դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, որը եղել է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետը: Վերջինս ևս կալանավորվել էր, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հետաքրքիր է, որ հենց դատավոր Կարեն Ֆարխոյանն է բավարարել կապիտուլյացիայից հետո ցույցերին մասնակցող հասարակական-քաղաքական գործիչների բնակարանները խուզարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:

Դրանից հետո արդեն մամուլը գրեց, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Փաշինյանի հետ, որպեսզի Ֆարխոյանը յուրային դատավորների ցուցակ կազմի:

Սույն դատավորի անունը շրջանառվեց նաև վերջին շրջանում, երբ նրան մակագրվեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը:

Այսպես, Ռոբերտ Սուքիասյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ամռանը Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպի ժամանակ ԱՄՆ մի քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր, ապա դատավոր Ֆարխոյան Կարենի որոշմամբ գրավով ազատ էր արձակվել, դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը Վերաքննիչ դատարան:

Ու մինչ վերաքննիչ դատարանը որոշում կկայացներ, միջադեպի առթիվ բուն գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, որտեղ էլ դատավոր Կարեն Ֆարխոյանը անդրադարձել էր Սուքիասյանի խափանման միջոցի հարցին ու նորից գրավ կիրառել։ Այսինքն, այն հանգամանքը, որ գրավի կիրառումը բողոքարկվել է, այն պետք է քննվի վերաքննիչ դատարանում, Ֆարխոյանին չեր կաշկանդել նորից գրավ կիրառել:

Հիմա հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնի Ֆարխոյանը Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի հետ կապված: Ընդամենը հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է կապիտուլյացիայի գիշերը կառավարության շենքում դրոշ ծածանելու համար, իսկ Սուքիասյանի եղբայրը՝ ըստ մեղադրանքի՝ Երևանի կենտրոնում զենքի կիրառմամբ խուլիգանություն անելու համար:

Նաև նշենք, որ նա դատավորների վարկանիշավորման համակարգում զբաղեցնում է վերջից չորրորդ հորիզոնականը՝ բացասական՝ -6 ցուցանիշով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>