Թուրքիայում քննարկել են Հայաստանի հետ սահմանային անցակետ բացելու հարցը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Կարսի նահանգի ղեկավարների և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման վերաբերյալ, հայտնում է թուրքական «KarsGazete» պարբերականը։
Հրապարակման համաձայն՝ Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ, հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքների վերաբերյալ:
Հաղորդվում է նաև, որ Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:
Աղբյուրը՝ aysor.am

