Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական. Արամ Վարդևանյանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր Դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:
Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:
Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը...
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

