Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված
25
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան

Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում. դեսպան Գալագեր

Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ ընդգծելով, որ Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների պատմության, վերջին երեք տասնամյակներին իրականացված աշխատանքի և ընթացիկ դինամիկայի մասին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի դեսպանը գոհունակությամբ արձանագրել է երկկողմ կապերի աճը առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը դեսպան Գալագերը համարում է իր և Հայաստանում իր ղեկավարած դեսպանության կարևոր առաջնահերթությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ բրիտանական կառավարությունն այժմ աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն–Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

- Կուզեի՝ անդրադառնայինք նաև Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումներին և հետպատերազմական իրավիճակին 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Ինչպե՞ս է Միացյալ Թագավորությունը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը: Այլ խոսքերով՝ ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի և մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բազմիցս հրապարակայնորեն արված այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է այն: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց չկա 44-օրյա պատերազմից հետո:

-Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Մենք նաև մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծումը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության և բարեկեցության համար կենսականորեն կարևոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ:

-Մենք եռակողմ աշխատանքային խմբի գործընթացների նկատմամբ որևէ անմիջական վերահսկողություն չունենք, սակայն սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթացը կդիտարկենք որպես դրական քայլ: Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը:

- Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկկխոսություն է սկսվել երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին Մոսկվայում: Ի՞նչ դեր կարող է խաղալ Միացյալ Թագավորությունը այս գործընթացում որպես միջազգային հարաբերությունների կարևոր դերակատար:

-Ինչպես նախորդ հարցին տրված պատասխանի դեպքում՝ այս պարագայում էլ պիտի ասեմ, որ Միացյալ Թագավորությունը բանակցային գործընթացի մաս չէ, բայց մենք դրականորեն կդիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց: Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերն արդեն դրական քայլեր են անում հարաբերությունների վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդների միջև շփումների և համագործակցության հաստատման հնարավորություն ընձեռող գործողությունները լավ քայլ են, և բաց սահմանները երկու երկրներին իրենց ներուժը իրացնելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>