Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական Միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
ԵՄ հարևանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև փոխանցել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտներում։
Աղբյուր՝ «Հրապարակ»

