Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում քննարկվող՝ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եղել, ինչը բավականին ոգևորել է մի շարք պատգամավորների, քանի որ հույս են ունեցել, որ Սիմոնյանը կգնա ԱԺ-ից ու իրենց «օդերը» կբացվեն: Սակայն ԱԺ նախագահն, ի վերջո, «վշտացրել» է նրանց՝ ինքնաբացարկ հայտնելով:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սիմոնյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ ասել է, թե ինքը ընդգծված քաղաքական, կուսակցական գործիչ է և չի կարող լիարժեք ապակուսակցական դիրքորոշում ունենալ, ինչը պահանջում է Սահմանադրությունը, ուստի և նպատակահարմար չի գտնում իր թեկնածության առաջադրումը նախագահի պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

