Դատավորները դիմումներ են ներկայացնում, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն
Դիտել նաև
Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը
Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում
Դատախազները կտրվում են քննությունից
Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում
«ՀՀ դատախազությունն ինչ վերաբերմունք ունի այս հանցանքի վերաբերյալ»․ Արմեն Եղիազարյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Գալստյանը դիմում է ներկայացրել դատավորների խորհուրդ, որ իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորներն այդ քայլին գնում են, քանի որ դատական գործերը «թափվել են գլխներին». այնքան շատ են, որ չեն հասցնում քննել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

