Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Սեյրան Օհանյանի ամբողջ աշխատավարձը շարունակում է ապօրինի կալանքի վերցվել․ Կարեն Մեժլումյան

Իսկ դուք գիտեք, որ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար պարոն Սեյրան Օհանյանն արդեն չորս ամիս է աշխատավարձ չի ստանում:

Կհարցնեք ինչու: Ասեմ.

- այսպես կոչված մարտի 1-ի գործով, քննիչը 11.01.2019թ. որոշմամբ կալանք էր դրել պարոն Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա.

- միչև գործը դատարան ուղարկելը, դատախազ Պետրոս Պետրոսյանը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ նշել է. «Բացի այդ, որոշումներ են կայացվել ….յանի և մեղադրյալներ Սեյրան Մուշեղի Օհանյանի, …-ի գույքը կալանքից ազատելու մասին».

- մենք էլ կարծել ենք, որ պարոն Օհանյանի գույքը (բանկային հաշիվները) կալանքից ազատված են.

- դատավոր Ա.Դանիբեկյանը 26.04.2021թ. որոշմամբ պարոն Օհանյանին արդարացվել է և իր հերթին որոշման եզրափակիչ մասում նույնպես նշել է. «Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել»:

Երբ պարոն Օհանյանը ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, պարզվեց, որ նրա բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացված չէ և նա արդեն չորս ամիս է աշխատավարձ ու պատգամավորի գործունեությունն ապահովելու համար այլ վճարները չի ստանում, ինչով խախտվում է նրա ինչպես սեփականության իրավունքը, այդպես էլ պատգամավորի իրավունքները:

Երբ դա պարզվեց, գույքի վրա դրված կալանքը վերացված լինելու մասին գրություն տրամադրելու դիմում ներկայացվեց դատավոր Դանիբեկյանին: Քանի որ գործը գտնվում էր Վերաքննիչ քրեական դատարանում, այդտեղ էլ միջնորդություն ներկայացվեց կալանքը վերացնելու կամ վերացված լինելու մասին տեղեկանք տրամադրելու մասին:

Դատավոր Դանիբեկյանը դիմումին ընթացք չտվեց, ասելով, որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Վերաքննիչ դատարանն, իր հերթին, բողոքների քննությունն ավարտելուց առաջ միջնորդությունը քննարկեց, որի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, կիրառված գույքի նկատմամբ արգելանքի մասին սահմանափակումները վերացվել են մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, իմ կողմից և Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր առևտրային բանկերին ուղարկվել են իմ կողմից կայացված որոշումները: Եթե կա որևէ տեխնիկական խնդիր, որևէ առարկություն մեղադրանքի կողմը չունի կրկին հասցեագրելու որ էդ փուլում վերացվել է կիրառված կալանքը»:

Վերաքննիչ դատարանն էլ, հավանաբար հավատալով դատախազի այդ խոսքերին, իր որոշմամբ չանդրադարձավ միջնորդությանը:

Բանկը, սակայն, ասում է, որ գույքի և դրամական միջոցների կալանքը վերացնելու մասին դատախազի որոշում չի ստացել, առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել և պատգամավորի աշխատավարձի ստացման հաշիվները չի ապասառեցնում:

Ավելին, դեռևս դեկտեմբեր ամսին դիմել եմ դատախազ Պետրոսյանին, խնդրելով տրամադրել իր ասած որոշումը, ինչպես նաև այն ուղարկել բանկին: Մինչ օրս այդ որոշումը չի հայտնաբերվել, մեզ չի տրվել ու բանկին չի ուղարկվել:

Ահա այսպիսի երկրում ենք ապրում` երբ դատախազը ընդհուպ դատարանի առջև «բլեֆ» է անում` իբր գույքի նկատմամբ արգելանքը վերացրել է, իսկ դատարանի մոտ այդ «բլեֆն» անցնում է ու որոշում չի կայացնում, երբ թղթի վրա առնվազն 2019թ. ապրիլ ամսից պարոն Օհանյանի գույքը և դրամական միջոցները կալանքից ազատված են, սակայն փաստացի կալանքի տակ են, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը ամիսներով աշխատավարձ չի ստանում ու չկա դրա լուծումը:

Վստահ եմ, որ եթե նման խնդրի առջև կանգներ իշխանությունը ներկայացնող պատգամավորը, ապա մեկ օրում հարցը լուծում կստանար:

Ընդդիմադիր պատգամավորի դեպքում, դատախազությունն ու դատարաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծում չստանա:

Հ.Գ. 1

Քանի որ գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում, պարոն Օհանյանի գույքն արգելանքից հանված լինելու մասին գրություն տալու մասին դիմում եմ ներկայացրել Վճռաբեկ դատարանին: Տեսնենք ինչ պատասխան կստացվի:

Հ.Գ. 2

Եթե անգամ վճիռ է կայացվում անձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին, աշխատավարձի վրա բռնագանձումը չի կարող կեսից ավելին տարածվել: Պարոն Օհանյանի դեպքում չկա նման վճիռ, այլ կան որոշումներ` դրամական միջոցները կալանքից ազատելու մասին, սակայն ամբողջ աշխատավարձը շարունակում է կալանքի վերցվել:

Սեյրան Օհանյանի պաշտպան` Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>