Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի
24
ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ Պատերազմ Արցախում
Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով 500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում ԱԱԾ-ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա

Դավիթ Արղամանյանն անգամ թմբուկը զարկում էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով. Տեսանյութ

Yerevan.today-ը գրում է. «Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Բորիս Բախշիյանը այն դատավորն է, որ ազատ է արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։

Երբ իշխանությունն ուզում է անպայման կալանավորել մեկին, ուրեմն գործը «պատահմամբ» մակագրում են այնպիսի դատավորների, որոնք ոչ մի պարագայում, ինչ փաստեր էլ լինեն, հակառակ որոշումը չի կայացնի։

Դավիթ Արղամանյանը անաչառ չէ ու երբեք չի եղել։

Ո՞վ է նա։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ, էս կողմ էն կողմ չընկան, նշանակեցին դատավոր։

Օրերս երբ լրագրողները հարցրեցին, թե ո՞ր աժանիքի համար է նշանակվել դատավոր, չկարողացավ պատասխանել։ Դե երևի թմբուկի։

Դավիթ Արղամանյանի հայրը՝ Մհեր Արղամանյանը, դատավոր է վերաքննիչ քրեական դատարանում, 63 տարեկան է, 26 տարվա դատավոր։ Նա մի դատավոր է, որը իր վարույթում գտնվող գործերից մեկով բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և անձին կալանավորման որոշում կայացրել, իսկ որոշ ժամանակ անց գործը կարճվել էր՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ Այսինքն՝ ակնհայտ անհիմն կալանավորում էր տվել։ Նա կալանք էր տվել հայտնի Մատաղիսի գործով անցնողներին, այնինչ վճռաբեկը գործը կարճեց։

Այս դատավորը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայտնի գաղտնալսումների գործով տուժող ճանաչել այն դեպքում, երբ այդ ձայնագրությունների մեջ ասվում էր՝ «Ուզես-չուզես կալանք պտի տաս»։ Սա դատավոր է, որը անգամ նկատողություն է ստացել՝ աշխատավարձի մի մասի զրկմամբ։

Մհեր Արղամանյանն արդեն թոշակի տարիքում է, որդուն պատվիրակել է իր գործը։ Երևի «պտուղը ծառից հեռու չի ընկնում» սկզբունքով ընտրել են նրան։

Դավիթ Արղամանյանը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր։ Նա ֆեյսբուքյան էջում մշտապես հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու էր կամ արտահաստիքային խորհրդատու է նաև հիմա: Դավիթ Արղամանյանը 2019  թվականին մասնակցում էր Ռոբերռտ Քոչարյանի դեմ ՀԱԿ-ի հավաքույթին։ 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանի դռները շրջափակելու հակասահմանադրական գործողության մասին, իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Արղամանյանը տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որ գնան շրջափակեն։ Ու նա այժմ դատավոր է։

Նա չի կարող լինել անաչառ, քանի որ նա իշխանության աջակիցն է, նիկոլական է։

Ընդ որում, ուշագրավ է, որ հայր ու որդի դատավորներն ընդգծված վերաբերմունք ունեն իրենց գործընկերներ դատավորների վրա գործեր սարքելու վերաբերյալ։ Հիշում ենք, թե ինչ գրոհ սկսվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, քանի որ ուզում էին Գագիկ Ջհանգիրյանին դարձնել ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանին ներգրավեցին մեղադրյալ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանեց այդ դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում»,- հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը։

Դատավոր հոր ջահել դատավոր որդին, փաստորեն, մասնակցում է դատարանների հերն անիծելու արշավին՝ փորձելով թողնել միայն Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «վնգստացող» դատավորների։

2018 թվականի նոյեմբերին ՔՊ երթի ժամանակ Դավիթ Արղամանյանը թմբուկ էր զարկում։ Եթե նայեք տեսանյութը, անգամ սովորական թմբուկի վրա չափով հարվածները նա զարկում էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>