Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Հայաստանում և Հայաստանիշուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց  դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։

Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով.

1.     Մոսկվա-Երևան

2.     Բրյուսել-Երևան

3.     Ստամբուլ Երևան

4.     Ներքին չվերթ

Հաջորդ իշխանությունը՝ Մոսկվայից

Երևանի կուլիսներում  մի լեգենդ է շրջանառում, թե Նիկոլը  հե՜նց բոլոր անհրաժեշտ  թղթերը ստորագրի,  ռուսները  նրան ցտեսություն  են ասելու, և իրենց  գծագրվածով  Հայաստանում  նոր իշխանություն  են ձևավորելու։  Իլֆի և Պետրովի  հանրահայտ  գործում  սրա լավագույն ձևակերպումը տրված է. «почем опиум для народа?»։

Նախ ոչ մի երկրում նման սխեմայով իշխանություն չի փոխվում։ Դա քաղաքական տրամաբանություն չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի հայկական օրակարգ, գոնե այս պահին։ Ռուսաստանն ինքն այսօր գտնվում է լարվածության ուժեղ ճնշումների տակ՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Արևմուտք, Թուրքիա և այլն, և դրանց հանգուցալուծման սցենարները առայժմ հստակ չեն։ Այս պայմաններում այն չի կարող ունենալ բոլոր խնդիրների վրա կենտրոնանալու  անհրաժեշտ ժամանակ և ռեսուրս։ Հենց նաև այդ պատճառով Ռուսաստանը, գոնե այս պահին, ցույց չի տալիս, որ այս կամ այն գործիքակազմով աշխատում է նոր հայկական վերնախավերի և իր համար բարենպաստ հանրային միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Իսկ առանց դրա անհասկանալի է, թե ինչպես պետք է իրագործել այս կամ այն ծրագիրը։

Կան շրջանակներ, ովքեր Մոսկվաներում նստած իրոք հավատում են այս տարբերակին ու սպասում, թե երբ կհնչի սպասված թանկագին զանգը ու նրանց կմատուցվի Հայաստանի հաջորդ իշխանություն լինելու առաջարկը։ Սա նույնպես հեքիաթների ժանրից է։

Այն, որ Մոսկվան ունի և ունենալու մեծ դերակատարում Հայաստանի հետագա զարգացումներում, կասկած չի հարուցվում և դա պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ. Մոսկվան այսօր ապահովում է Հայաստանի, Արցախի ֆիզիկական անվտանգությունը, հայկական պետության գոյությունը։

Բայց, որպեսզի Մոսկվան Հայաստանում չտապալվի քաղաքականապես և չստանա նոր Վրաստան, այն պետք է ունենա հայկական օրակարգ, տեսլականներև դրանց շուրջ համախմբած հանրային շրջանակներ, որոնք պետական շահի գիտակցումով կհամախմբեն հասարակությանը։ Գուցե իմ տպավորությունը սուբյեկտիվ է, բայց այս պահին նման բան չկա։ Կա նաև հետադարձ կապի լուրջ խնդիր։ Ռուսներին հաջողվել է կանգնեցնել պատերազմը և փխրուն կայունացման բերել տարածաշրջանը, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, և իրենց դիրքերը նկատելիորեն սասանված են։ Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան մշակում է իր համար տարածաշրջանային նոր տեսլական,   նոր ռազմավարություն։ Եվ ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։ Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է։ Հետևաբար՝ այս ուղղությամբ հարցականները ավելի շատ են։ Ընդհանրապես, ռուսական գործոնի դերը Հայաստանի ապագայում շատ խորքային խնդիր է, և այն ունի առանձին քննարկման անհրաժեշտություն՝ պարզ իշխանության փոփոխության գաղափարից տարանջատված։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>