«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

«Տաբու» թեմաներ. որտե՞ղ է «թաղված շան գլուխը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն էր։ Թվում էր, թե այս հոբել յանական տարեդարձը պատշաճ կարգով է նշվելու, քանի որ դա ևս իր ազդեցությունը կունենար բանակում այսօր առկա բարոյահոգեբանական վիճակը փոխելու և զինված ուժերին նոր լիցք հաղորդելու համար։ Եվ այդ համատեքստում Բանակի տոնը հարմար առիթ կարող էր լինել պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մեկնարկի մասին պաշտոնապես ազդարարելու համար, բայց առաջին հայացքից անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան։ Նախ երկրի՝ այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտոնական վարկածով, հանկարծ վարակվեց կորոնավիրուսով ու ինքնամեկուսացվեց։

Այդպիսով, բնականաբար, Փաշինյանը չմասնակցեց Բանակի օրվան նվիրված միջոցառումներին։ Դրա փոխարեն նա օրվա խորհրդին մի անհասկանալի տեքստ էր տարածել, որը դժվար է ուղերձ համարել։ Ուշագրավ է, որ Փաշինյանը նույնիսկ եթերով ուղերձ չհղեց Բանակի օրվա հետ կապված, այնինչ ժամանակին նույն Փաշինյանը էկրաններից չէր իջնում։ Շատերը կասեն, թե Փաշինյանն ի՞նչ երեսով պետք է մասնակցեր բանակի միջոցառումներին կամ եթերով ուղերձ հղեր, եթե իր պաշտոնավարման ժամանակ է մեր պետությունը խայտառակ կապիտուլյացիայի ենթարկվել ու կանգնել փաստի առաջ։

Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Փաշինյանը մեծ հաճույքով մասնակցում էր Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարություններին և գույնզգույն միջոցառումներ կազմակերպում Հանրապետության հրապարակում, իսկ բանակի 30-րդ տարեդարձի հետ կապված ոչինչ չի ձեռնարկում։ Այս ամենի պատճառները կարող են շատ ավելի խորը լինել. պատահական չէ, որ շատերի կարծիքով, «շան գլուխն այլ տեղում է թաղված»։ Եթե նայում ենք պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթային, ապա կարող ենք տեսնել, որ թեմաներ կան, որոնք, կարծես թե, տաբու են դարձել Փաշինյանի համար։

Եվ վերջինս փորձում է ամեն կերպ տեղավորվել այդ շրջանակներում։ Օրինակ՝ քաղաքացիները թերևս նկատած կլինեն, որ Փաշինյանի բառապաշարից իսպառ անհետացել է Արցախի անկախության ու ինքնորոշման թեմայի արծարծումը, պատերազմից հետո նա որևէ անգամ նույնիսկ չփորձեց Արցախ այցելել։ Ալիևը պարբերաբար հոխորտում է հայկական պետականության ու բանակի հասցեին և տարածքային պահանջներ ներկայացնում, իսկ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս Ադրբեջանի նախագահի ասածները հայ հանրության առաջ արդարացնելու համար, մասնավորաբար՝ թե իբր 1994 թվականի հաղթանակից հետո հայկական կողմից հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական է, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Երևանն ադրբեջանական է։

Ինչևէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չի թվում, երբ մեր պետությանը կամ ՀՀ իշխանություններին վերաբերող նուրբ հարցերի մասին ամեն անգամ առաջինը թուրքական կողմից ենք տեղեկանում։ Այսինքն, ստացվում է, որ Անկարան ՀՀ իշխանություններին նույնիսկ արգելել է խոսել Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ և դրանց մասին առաջինը հայտնել հանրությանը։ Սակայն Բանակի օրվա հետ կապված հարցը միայն Փաշինյանով չի սահմանափակվում։ Հունվարի 27-ին նույնպիսի անսպասելիությամբ լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ԳՇ պետի ու մի շարք բարձրաստիճան այլ զինվորական պաշտոնյաների մոտ, ու հունվարի 28-ին նախատեսված՝ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է:

Ավելին, նույնիսկ հարկ չէին համարել բանակի 30-ամյակի առիթով շնորհավորական ուղերձով հանդես գալ ոլորտն անմիջականորեն համակարգող պաշտոնյաները՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը։ Այս դեպքում այլ պաշտոնյաների մասին խոսելն արդեն անիմաստ է։ Դեմքները վերջնականապես չկորցնելու համար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուր։ Իսկ Կաթողիկոսը նրանցից առանձին բարձրացավ Եռաբլուր, ինչը վկայում է իշխանությունների բարոյական նկարագրի մասին։ Հետաքրքիրն այն է, որ պաշտպանության նախարարը չփորձեց գոնե այս առիթն օգտագործել բանակի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական խոսք հղելու համար և խուսափում էր լրագրողներից։ Իսկ մի շարք քպականներ էլ իրենց պահվածքով ցույց տվեցին՝ կարծես զվարճանքի վայր են եկել։

Այսպիսի գործելակերպը ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը բանակի նկատմամբ, ինչը և առկա էր անցած երեքուկես տարվա ընթացքում, երբ նպատակադրված թուլացրեցին բանակի հիմքերը, թիրախավորեցին զինվորականներին և հեղինակազրկեցին Արցախյան ազատամարտն ու հերոսներին։ Եվ իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության արդյունքում մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակից ոչ նախանձելի վիճակում է հայտնվել։ Սակայն չպետք է հույսներս կորցնենք, որ հայկական բանակը կրկին կարող է վերականգնել իր նախկին փառքը ու նորից հաղթանակներ տանել, բայց դա տեղի կունենա արդեն գործող իշխանությունների հեռացումից հետո։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>