Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը․ ՀՅԴ ԳՄ

30 տարի առաջ՝  1992 թ․  հունվարի 28-ին,  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։

Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ:  Յուրաքանչյուր հայ հպարտ էր իր բանակով և իր զինվորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին  կանգնած զինվորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետության և անվտանգության հիմնական երաշխավորը:

Հայոց բանակն ու  Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներ։

Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պետք է գիտակցենք և առաջնորդվենք կամքով և հավատով, որ մեր նահանջները ժամանակավոր են, որ մեր բանակն ու զինվորը յուրաքանչյուրիս  անվերապահ զորակցության կարիքն ունեն։ Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ։

ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մշտապես սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականության և հայ զինվորի կողքին կանգնելով Արցախյան ողջ ազատամարտի, նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր  տասնյակ նվիրյալ ընկերների կյանքի գնով, նրանց հերոսական զոհողություններով։  Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության  երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագույն սպառնալիքներով լի այս ժամանակներում:

Խոնարհում հայ զինվորին։

Շնորհավո´ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դեպի նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈւՅՆ ՄԱՐՄԻՆ

27 փետրվար, 2022 թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>