«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Խաղային բիզնեսի պերճանքն ու թշվառությունը. որքա՞ն հարկ են վճարել բուքմեյքերները

Անցած տարվա 11 ամիսների տվյալներով, խաղային ոլորտի բիզնեսում ընդգրկված ընկերություններում կատարվել է շուրջ 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Սա համարժեք է մեր պետական բյուջեի եկամուտների կրկնապատիկին։

«3,2 տրիլիոն դրամ. այս թիվն այնքան շոկային է, որ երեկվանից շատերն արդարացի մտահոգությամբ քննարկում են այն, իսկ որոշ մարդիկ անգամ կասկած են հայտնում, որ այն ճիշտ է։ Այո՛, վրիպակ չկա։ Պաշտոնական տվյալների համաձայն, որոնք կազմվել են հենց ոլորտում գործող ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, 2021թ. առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3,2 տրիլիոն դրամ։ Ավելի կոնկրետ՝ 3 տրիլիոն 171,7 մլրդ դրամ։ Եվ սա՝ դեկտեմբերը չհաշված»,- խաղային բիզնեսի գովազդը սահմանափակելու վերաբերյալ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ օրեր առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի տարեկան եկամուտներն անցած տարի կազմել են շուրջ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ։ Այնինչ՝ բուքմեյքերական ընկերությունների խաղադրույքները հասնում են 3,2 տրիլիոնի։

Ու սա՝ դեռ 11 ամսվա տվյալներով։ Բնականաբար, տարեկան ցուցանիշը շատ ավելի մեծ է, առնվազն 3,5 տրիլիոն դրամ, ինչը համարժեք է ավելի քան 7 մլրդ դոլարի։

Այսպիսի հսկայական խաղադրույքների պայմաններում տեսնենք, թե որքան հարկ են վճարել խաղային բիզնեսի ոլորտում գործող ընկերությունները։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը, որը թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել կատարված ահռելի խաղադրույքների և այստեղ զբաղված ընկերություններում ձևավորված հարկային պարտավորությունների վերաբերյալ։

Անցած տարին խաղային բիզնեսի համար ծաղկուն տարի է եղել. 11 ամիսների ընթացքում 1,6 անգամ ավելի շատ խաղադրույքներ են կատարվել, քան կատարվել էին 2020թ. ամբողջ տարվա ընթացքում։

Դատելով վճարած հարկերից՝ տարին նպաստավոր է եղել հատկապես գործող իշխանությունների սիրելի «Վիվառոյի» համար։ Խաղային բիզնեսում այն հանդես է գալիս 2 ընկերությունների միջոցով. մեկը՝ «Վիվառո Գրուպն» է, մյուսը՝ «Սոֆթ Կոնստրակտը»։ Այս ընկերություններից թեև առավել հայտնի է առաջինը, այնուհանդերձ վճարած հարկերով երկրորդը բոլորից առաջ է անցել։ 2021թ. այն հայտնվել է խոշոր հարկատուների 18-րդ հորիզոնականում՝ միանգամից բարձրանալով 33 հորիզոնականով։ Նախորդ տարի 51-րդն էր։ Անցած տարի «Սոֆթ Կոնստրակտը» պետական բյուջե է վճարել 8 մլրդ 159 մլն դրամ։

Մեկ տարվա ընթացքում ընկերության վճարներն ավելի քան կրկնապատկվել են։ 2020թ. այս ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կատարել էր 3 մլրդ 362 մլն դրամի պարտավորություն։

Անցած տարի ընկերության վճարներն ավելացել են հիմնականում եկամտային հարկի գծով։ Նշենք, որ եկամտային հարկը ձևավորվում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվին։ Կատարված 8 մլրդ 159 մլն դրամ հարկային ընդհանուր պարտավորություններից 5 մլրդ 219 միլիոնը կամ գրեթե 64 տոկոսը եղել է եկամտային հարկը։ Անցած տարի ընկերության վճարած եկամտային հարկի գումարները գրեթե եռապատկվել են՝ 1 մլրդ 811 միլիոնից հասնելով 5 մլրդ 219 մլն դրամի։

Թե ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս կտրուկ փոփոխությունը, այն էլ՝ ընդամենը մեկ տարվա կտրվածքով, դժվար է ասել։ Ամեն դեպքում, դա կարող էր լինել աշխատողների թվաքանակի ավելացման և աշխատավարձերի աճի արդյունքում։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը վկայում է ընկերության բիզնես գործունեության բարեհաջող ընդլայնման մասին։

Կատարված 8 մլրդ 159 մլն դրամ հարկային պարտավորություններից շահութահարկը կազմել է 519 մլն դրամ կամ վճարած հարկերի 6,3 տոկոսը։

Ընկերության այլ հարկային պարտավորությունները 2,4 մլրդ դրամի շրջանակներում են։

Ի տարբերություն «Սոֆթ Կոնստրակտի», փոխկապակցված մյուս ընկերությունը՝ ի դեմս «Վիվառո Գրուպի», ավելի համեստ հարկային պարտավորություններ է կատարել անցած տարվա ընթացքում։ Այն պետական բյուջե է վճարել շուրջ 826 մլն դրամ։ Այս ընկերության դեպքում տեղի է ունեցել վճարած հարկերի կրճատում։ 2020թ. այն բյուջե էր փոխանցել 1 մլրդ 572 մլն դրամ՝ 746 միլիոնով ավելի, քան անցած տարի։

Անցած տարի կատարված վճարների հիմնական մասը կրկին եկամտային հարկի գծով են։ Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 669 մլն դրամ։ Շահութահարկի վճարները կազմել են 38 մլն դրամ։

Հայտնի բուքմեյքերական գրասենյակներից ակտիվ է եղել նաև Toto-ն։ Այն հանդես է գալիս «Դիջիթեյն» և «Դիջիգեյմ» ընկերությունների միջոցով։

Այս երկու ընկերությունների վճարած հարկերն անցած տարի կազմել են 5 մլրդ 133 մլն դրամ։ Նախորդ տարի կազմել էին 3 մլրդ 772 մլն դրամ։ Մեկ տարում ավելացել են 1 մլրդ 361 մլն դրամով։ Ավելացումը տեղի է ունեցել հիմնականում «Դիջիթեյնի» հաշվին։ 2020թ. այս ընկերությունը վճարել էր 2 մլրդ 741 մլն դրամ, անցած տարի վճարել է 3 մլրդ 952 մլն դրամ։ Մեծ մասը եղել է եկամտային հարկի գծով՝ 3,9 միլիարդից 2,1 միլիարդը։ Եկամտային հարկը կազմել է կատարված հարկային պարտավորությունների ավելի քան 54 տոկոսը։ Շահութահարկի գծով վճարվել է 260 մլն դրամ։

«Դիջիգեյմի» պարագայում ևս հարկային պարտավորությունների աճ կա, բայց ավելի քիչ։ 2020թ. այս ընկերությունը բյուջե էր փոխանցել 1 մլրդ 31 մլն դրամ, անցած տարի փոխանցել է 1 մլրդ 181 մլն դրամ։

Շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող մյուս հայտնի ընկերությունը «Կաբարկոն» է, որը փոխկապակցված է «Աջարաբեթի» հետ։ «Կաբարկոն» անցած տարի վճարել է 4 մլրդ դրամից մի փոքր ավելի։ Նախորդ տարվա համեմատ ընկերության կատարած հարկային պարտավորություններն ավելացել են ավելի քան 2,2 միլիարդով։ Բայց խոշորների ցանկից դուրս է մնացել փոխկապակցված մյուս ընկերությունը՝ «Սաբարկոն», որը 2020թ. վճարել էր շուրջ 788 մլն դրամի հարկ։

Ի տարբերություն խաղային բիզնեսի ոլորտում գործող մյուս ընկերությունների՝ «Կոբարկոյի» պարագայում եկամտային հարկի գումարներ բավական համեստ են եղել։ Ավելի քան 4 մլրդ դրամ հարկային պարտավորություններից եկամտային հարկը կազմել է ընդամենը 233 մլն դրամ։

Փոխարենը՝ այս ընկերությունն ավելի քան 1,8 մլրդ դրամի ԱԱՀ է վճարել։ Անհամեմատ ավելի շատ, քան խաղային բիզնեսում գործող մյուս ընկերությունները։ ԱԱՀ վճարները կարող են կապված լինել՝ ինչպես ապրանքների ձեռքբերման, այնպես էլ՝ այլ աշխատանքների կատարման հետ։

Դատելով վճարած հարկերից՝ այնքան էլ լավ չեն եղել «Գուդվին-Բետի» գործերը։ Խաղային բիզնեսի ոլորտում գործող այս ընկներության վճարած հարկերն անցած տարի կրճատվել են։ Եթե 2020թ. այն վճարել էր 976 մլն, ապա 2021թ. վճարել է 742 մլն դրամ։

Ընկերության շահութահարկը ևս շատ համեստ է՝ ընդամենը շուրջ 6,3 մլն դրամ։

Խաղային բիզնեսի ոլորտում գործող նշված ընկերությունները միասին անցած տարի պետական բյուջե են փոխանցել ընդհանուր առմամբ շուրջ 18,8 մլրդ դրամ։ Ավելի շատ, քան մեկ տարի առաջ։ Բայց հարկային այդ պարտավորությունները գոյացել են կատարված առնվազն 7 մլրդ դոլար խաղադրույքների պայմաններում։ Արդյո՞ք դրանք համարժեք են։ Այս հարցի պատասխանը թողնում ենք պատկան մարմիններին, ովքեր խաղային բիզնեսի դեմ պայքարելու համար փորձում են սահմանափակել գովազը։

Այնինչ, կան շատ ավելի արդյունավետ տարբերակներ, որոնք կարող են մի կողմից՝ կանխարգելել խաղային բիզնեսի նկատմամբ գայթակղությունը, մյուս կողմից՝ նպաստել բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը։ Բայց մեր դեպքում որոշել են գնալ գովազդը սահմանափակելու ճանապարհով՝ հիմքում, ըստ էության, ունենալով ոչ այնքան խաղային բիզնեսը կանխարգելելու, որքան այլ նպատակներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

facebook sharing button
twitter sharing button
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>