Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
5
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Պատերազմ Արցախում
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն»

Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ

Այս պահին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն են սկսել ոսկու շուկային աշխատողները:

Օրեր առաջ հատուկ հայտարարությամբ հանդես էին եկել փաստաբանները:

Չի բացառվում, որ այս բողոքի ալիքին միանան նաև մյուս ոլորտների ներկայացուցիչները:

Փորձենք հասկանալ, թե ինչ է փոխել կառավարությունը հարկային դաշտում, այս տարվա հունվարի 1-ից:

Դեռ անցյալ տարվա մայիսի 2-ին կառավարությունը որոշում կայացրեց 2025-ից բարձրացնել փոքր բիզնեսի ոլորտում գործող ընկերությունների հարկերը:

Դրանից հետո ԱԺ-ն ընդունեց կառավարության կողմից ներկայացված այս որոշումները, որոնք փաստացի կրճատում են խոշոր և փոքր բիզնեսի հարկերի տարբերությունները:

Ըստ այս որոշման՝  փոփոխությունների արդյունքում,  շրջանառության   բազային հարկի դրույքաչափը կրկնապատկվում է. առևտրի և ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների համար 5 տոկոսը դառնում է  10 տոկոս:

Արտադրական ձեռնարկությունների համար 3.5 տոկոսը դառնում է  7 տոկոս, սննդի օբյեկտների շրջհարկը 6-ից կավելանա մինչև 12 տոկոս:

Սննդի այն օբյեկտների համար, որոնք գործում են մարզերում, այս փոփոխությունները կյանքի կկոչվեն մյուս տարվանից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի մեկից:

Բացի այդ, այս տարվանից  միկրոբիզնեսի ռեժիմից  դուրս են բերվում  մարզային   առևտրային կազմակերպությունները, վարսահարդարները, բրոքերային ընկերությունները և ավտոտեխսպասարկման կետերը:

Հիշեցնենք, որ մինչ այս, բոլոր այս ընկերությունները, որոնց շրջանառությունը չէր գերազանցում 25 մլն դրամը, ազատված էին ընդհանրապես հարկերից:

Ավելին, փաստաբանական և նոտարական գրասենյակները ընդհանրապես դուրս են բերվում շրջհարկի տիրույթից և ամբողջովին մտնում են ԱԱՀ-ի դաշտ, ինչը կհանգեցնի այդ գրասենյակների մի մասի փակմանը, իսկ մյուսները կսկսեն իրենց գործնեության մի մասը մտցնել ստվերային դաշտ:

Ի դեպ, այս տարվա հուլիսի մեկից նույն ճակատագրին են արժանանալու ֆինանսական ոլորտում զբաղվող ընկերությունները, ինչը մեծ հարված է հասցնելու նաև այս ոլորտի ընկերություններին:

Ավելին, Փաշինյանն համարում է, որ շրջհարկը իր մեջ պարունակում, իբր բիզնեսի զարգացումը զսպող գործոն և այն պետք է ընդհանրապես վերացվի:

Նման տգետ պատկերացումներ քարոզվում էր նաև 2008-ին, երբ այն ժամանակվա ՊԵԿ-ի նախագահի տեղակալներից մեկը նշում էր, թե իբր պարզեցված հարկը նպաստում է ստվերային տնտեսության զարգացմանը և ուրեմն՝ պիտի վերացվի:

Թե ինչ եղավ այն ժամանակ, բոլորս ենք հիշում. պարզեցված հարկը վերացվեց, և Հայաստանի փոքր բիզնեսը խորը ճգնաժամի մեջ հայտնվեց:

Այն մուլտիպլիկատիվ ձևով ազդեց նաև բիզնեսի մյուս ոլորտների վրա և արդյունքում 2009-ին Հայաստանում Համաշխարային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ ամենա մեծ անկումներից մեկը գրանցվեց. մինչև 14 տոկոսի չափով:

Հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փոխեց հարկային քաղաքականությունը, մտցվեց շրջհարկ հասկացություն, որը մոտավորապես նախկին պարզեցված հարկի ձևն էր: Դրա արդյունքում հանրապետությունում կրկին սկսեց զարգանալ փոքր բիզնեսը: Եվ ահա այս նոր որոշումով Փաշինյանը կրկնում է նախկինների սխալները և կրկին փորձում է սահմանափակել փոքր բիզնեսի արտոնությունները:

Հայաստանում փոքր բիզնեսից հավաքված հարկերը չեն գերազանցում  ընդհանուր մուտքերի 2 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ այս քայլով կառավարությունը չի կարող հիմնավորել, որ ձգտում է համալրել երկրի գանձարանը:

Ինչ վերաբերվում է ստվերի դեմ պայքարին, ապա դրա համար այլ գործքներ են պետք:

Բացի այդ, եթե նույնիսկ որոշ խոշոր ընկերություններ կարող են օգտվել և իրենց բիզնեսի մի մասը տրոհում են  մի քանի մասերի, որպեսզի քիչ հարկեր վճարեն, դրա մեջ ոչ մի ողբերգություն չկա:

Դա համաշխարային պրակտիկա է և բոլոր հարկային տեսչությունները փորձում են դա սահմանափակել:

Բայց հայտարարել, որ այդ երևույթի կանխման համար, պիտի վերացնել շրջհարկը պարզապես հակապետական մտածողություն է, որի հետևանքով երկրում կարող է առաջ գալ նոր ճգնաժամ:

Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց գնալ այս քայլին, առանձին խոսակցության   թեմա է:

Պարզ է մեկ բան. այն, որ Փաշինյանը կրակի հետ է խաղում, երբ մարդկանց, առանց  այդ էլ դժվարին սոցիալական վիճակը հաշվի չառնելով, փորձում է է՛լ ավելի ծանրացնել մարդկանց վիճակը:

Դրա հետևանքը տեսանելի է բոլորին:

Պարզապես զարմանալի է, որ բոլոր հետադիմական ռեժիմները նույն սխալներն են կատարում և արդյունքում մերժվում են ժողովորդի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>