Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր:
Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1544 քաղաքացու հետազոտություն, որից 112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

