Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Պատերազմ Արցախում
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված

«Եթե ՔՊ խմբակցությունում նստած են Փաշինյանի ուսապարկերը, ապա կառավարությունում էլ նստած են նրա ստրուկները. ունենք ուսապարկերի ու ստրուկների իշխանություն». Արեգնազ Մանուկյան

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ օրերս խորհրդարանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղված իր հարցին և այդ համատեքստում եղած զարգացումներին։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը Վահան Քերոբյանին հարցրել էր, թե ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ խոստացել էր, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կներկայացնի։ Հարցին ի պատասխան՝ Վահան Քերոբյանն ասել էր, որ կատակ է արել։ Այնուհետև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե ինքն է արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո, սոցիալական հարթակում օգտատերերը կեսկատակ-կեսլուրջ քննարկում էին, թե Վահան Քերոբյանը Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում է գերու կարգավիճակում։

«Իրականում այդ գործելաոճով Նիկոլ Փաշինյանն ուզում էր բավարարել իր բռնապետիկի նկրտումները։ Դա էր պատճառը, որ նա արագ մոտեցավ ամբիոնին և, փոխանակ հարգալից վերաբերմունք ցուցաբերեր իր իսկ նշանակած նախարարի նկատմամբ, պարզապես հայտարարեց, որ քաղաքական թրաֆիքինգի է ենթարկում Վահան Քերոբյանին, հետևաբար՝ նաև մյուս բոլոր նախարարներին, և այդ նախարարներն իր համար պարզապես ստրուկներ են։ Այսինքն՝ նա կարող էր շատ քաղաքակիրթ ձևով ներկայացնել, օրինակ, ես պատասխանի տարբերակ եմ ասում, որ Վահան Քերոբյանն իրեն ներկայացրել է հրաժարական, բայց հաշվի առնելով նրա կատարած մի շարք դրական աշխատանքները, չնայած Վահան Քերոբյանի դեպքում որևէ դրական աշխատանք չկա, այդուհանդերձ, գոնե քաղաքակիրթ ձևով կարող էր այդպես ձևակերպել։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ փոքրոգի և շատ ստոր, կոմպլեքսներ ունեցող անձնավորություն է, ահա այդպես հրապարակայնորեն փչացրեց և ստորացրեց իր նախարարին»,-նշեց Արեգնազ Մանուկյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ իրականում ծիծաղելի էր Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, որ եթե երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական կտա, որովհետև բիզնես աշխարհում ձախողակի համբավ ունեցող մեկը, երբ նման հայտարարություն է անում, առնվազն մարդը կարող է պատկերացում կազմել, թե ինչպիսի աճ է լինելու։

«Բնականաբար, երկնիշ տնտեսական աճ չեղավ, և հաստատ Վահան Քերոբյանը չէր, որ կկարողանար այդ երկնիշ տնտեսական աճն ապահովել։ Մեկ անգամ նա այդ մասին ասել է հեռուստաընկերություններից մեկի եթերում, մեկ անգամ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է նաև հարցազրույցներից մեկում։ Այսինքն՝ նա իր այս խոստումը մի քանի անգամ էր հնչեցրել, հետևաբար՝ ինձ մոտ հարց էր առաջանում, եթե երկնիշ տնտեսական աճ չի ապահովել, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, կամ՝ ե՞րբ է հրաժարական տալու։ Այստեղ էր, որ նա ստեց, այն էլ՝ մի քանի անգամ։ Առաջին անգամ ասաց, որ նկատի է ունեցել անվանական արժեքը, երկրորդ անգամ ասաց մոտավորապես նման մի տեքստ, թե կներկայացնի իր հրաժարականը, վերադասը կորոշի՝ հրաժարական տա՞, թե՞ ոչ, երրորդ անգամ էլ ասաց, որ կատակ է արել։ Այսինքն՝ այս մարդն ինչ խոսում է, այս պատմությունից հետո պետք է անլուրջ ընկալենք»,-հավելեց պատգամավորը։

Հարցին՝ համացանցում քննարկվում է, եթե Վահան Քերոբյանն այսօր գերու կարգավիճակում է Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում, ընդդիմությունը չի՞ ուզում աջակցել նրան և ազատել Նիկոլ Փաշինյանից, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստորեն նման վերաբերմունք է դրսևորում ոչ միայն Վահան Քերոբյանի, այլև կառավարության բոլոր անդամների հանդեպ։

«Եթե մինչ այս իրենք հայտարարել էին, որ խորհրդարանում իրենց խմբակցությունում նստած են Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, այսուհետև արդեն ակնհայտ դարձավ, որ Կառավարությունում էլ նստած են Նիկոլ Փաշինյանի ստրուկները, հետևաբար՝ մենք ունենք ուսապարկերի և քաղաքական ստրուկների իշխանություն»,-շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>