Ամենաերկար ստորգետնյա ավտոմոբիլային թունելը` ծովի հատակի մակարդակից 40 մետրով ցածր
RIA Novosti- ից տեղեկանում ենք, որ Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար և ամենախոր ստորգետնյա ավտոմոբիլային թունելը: Այն կդառնա Հոնկոնգի, Մակաոյի և Չժուհայ քաղաքի միջև ընկած կամրջի մի մասը։
Թունելի երկրարությունը 6,7 կիլոմետր է, այն 40 մետրով ցածր է ծովի հատակի մակարդակից:
Այս նախագիծը կատարվում է Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի և Հունկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջանների հետ համատեղ և նախատեսում է 22,9 կիլոմետր կամրջի, ստորգետնյա թունելի և երկու արհեստական կղզիների կառուցում:
Կամուրջը շահագործման հանձնելուրց հետո Հոնկոնգից Չժուհայ և Մակաո ուղևորության ժամանակը զգալիորեն կկրճատվի և կկազմի շուրջ 30 րոպե՝ երեք ժամի փոխարեն՝ հայտնում է RIA Novosti-ն։
Zham.am

