ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. ավտոմեքենան շրջվել է
Հուլիսի 7-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Volkswagen մակնիշի 35 ՏՏ 200 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ.) շրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

