Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Գարիկ Սարգսյանն ու նրա զորքը` ընդդեմ ուրցաձորցիների

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են բռնազավթել համայնքային իշխանությունը եւ այդ հարցում այլեւս բացահայտ ապօրինի գործողություններ են իրականացնում, հատկապես այն համայնքներում, որտեղ տարեվերջյան ՏԻՄ ընտրություններում խայտառակ ձախողվել են։ Նոր տարվա մեկնարկին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց, որտեղ ՔՊ-ն դեկտեմբերի 5-ին պարտվել էր «Հզոր համայնք» կուսակցությանը, սակայն վերջինս, չունենալով 50+1 ձայն, չկարողացավ ձեւավորել իշխանություն:

Նախապես մշակված ՔՊ-«Հանրապետություն» կուսակցություն սցենարով հայտարարվեց նոր ընտրություն, որը նշանակված է մարտի 27-ին։ Իսկ մինչ այդ Փաշինյանը կոկորդիլոսագետին Վեդի գործուղելով՝ կփորձի վարչական լծակներն ամբողջությամբ սեփականացնել եւ նրան համայնքապետ դարձնել։ Առաջին քայլն արդեն արված է, Վեդիի համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել` չունենալով այդ իրավունքը։ Այս նշանակումներով Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին` մոտ երկու տասնյակ մարդու, ինչի իրավունքը չունի, քանի որ ՏԻՄ օրենքով վարչական շրջանների ղեկավարներին ազատում կամ նշանակում է նոր ընտրված ղեկավարը, իսկ Սարգսյանը ոչ միայն նորընտիր չէ, այլեւ ընտրություններում պարտվել է այն համայնքապետերին, որոնց ազատել է։ Բացի այդ` նա ընդամենը Վեդի համայնքի ղեկավարն է, ոչ թե Վեդի խոշորացված համայնքի:

Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը կոկորդիլոսագետի որոշումից հետո ասել էր, որ այդ որոշումն անօրինական է համարում։ «Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը՝ որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»,- նշել էր Անդրեասյանը։

Գարիկ Սարգսյանն Անդրեասյանի այս հայտարարությունից հետո միջնորդավորված նրանից պահանջել էր հեռանալ համայնքապետարանից եւ նորանշանակ տեղապահին փոխանցել կնիքը, Անդրեասյանը հրաժարվել էր կատարել ապօրինի հրահանգը, որից հետո  Գարիկ Սարգսյանն իրավապահներին գործուղել էր նրա տուն։ Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել իրավապահների այցից․ նրանք Անդրեասյանին փոխանցել են, թե «ինքնաիրավչության» համար բերման են ենթարկելու, որովհետեւ չի փոխանցել կնիքը։

Անդրեասյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ իրենից որեւէ իրավասու պաշտոնյա կնիք չի ուզել, իսկ երբ ուզի, ինքը նրա պատասխանը կտա, որ չունի դրա իրավունքը։ Իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, արդեն քանի օր է՝ լրատվամիջոցները գրում են․ նախ ոստիկանության «ֆիլիալ» կայքի միջոցով սլիվ արեցին, թե Ռաֆիկ Անդրեասյանին բերման ենթարկելու պահին որդին իր մեքենան վարել է ոստիկանական ավտոմեքենայի վրա, ապա իջել ու սպառնացել նրանց, թե դուք ով եք, որ հորս տանեք, դրանից հետո Անդրեասյանի որդուն ձերբակալեցին, իսկ երեկ կալանավորեցին: Մինչդեռ ականատեսները պատմում են, որ իրականում ոստիկաններն են վարել գյուղապետի որդու ավտոմեքենայի վրա, իսկ բախումից հետո որդին՝ Դավիթ Անդրեասյանը, չի հասցրել մեքենայից իջնել, մի խումբ իրավապահներով նրան ծեծի են ենթարկել: Մեզ խոստացել են տրամադրել ծեծի տեսագրությունը: Ապա հորն ու որդուն տարել են բաժին, Անդրեասյանը բացատրություն չի տվել` բաց են թողել, իսկ որդուն երեկ կեսգիշերին դատարանը կալանավորելու որոշում կայացրեց։

Ըստ ՔԿ-ի՝ Դավիթ Անդրեասյանը ձերբակալվել է «ոստիկանության ծառայողների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու» համար: «Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաեւ նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ավտոմեքենայի առջեւի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>