Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ)
13
Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի

Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։ Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում գների աճի տեմպերը մի յուրահատուկ անտրամաբանական բարձրացմամբ են արտահայտվում։ Ավելի ստույգ՝ համաշխարհային շուկայի գնանկմանը Հայաստանի տնտեսությունն արձագանքում է շատ դանդաղ ու դժվար, իսկ թանկացումներին՝ րոպեական, և շատ դեպքերում, օգտագործելով համաշխարհային գների փոփոխության առիթը, անհարկի թանկացում է կատարվում։

Հատկապես անհանգստացնող է պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչը ոչ միայն լուրջ սոցիալական, այլ նաև պարենային անվտանգության հարց է։ Պարզ է, որ բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար առանցքային պետք է լինի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանում խթանելու են գյուղատնտեսության զարգացումը և պարենային արտադրանքի ծավալների ավելացումը, սակայն, ինչպես Փաշինյանի մյուս պոպուլիստական հայտարարությունները, այս խոստումները ևս մնացին լոկ խոսքերի մակարդակով՝ օդից կախված։ Գյուղնախարարության լուծարումից հետո գյուղոլորտը, մեծ հաշվով, դուրս է մնացել հատուկ հոգածությունից, իսկ իշխանությունների տեսադաշտը ասֆալտ փռելուց այն կողմ չի անցնում։

Չէ՞ որ գյուղատնտեսությունը կլիմայական պայմաններից կախված տնտեսության ամենառիսկային ճյուղերից է, որի արդյունքները տեսնելու համար ժամանակ և մեծ ջանքեր են պետք, իսկ ասֆալտ փռելու գործընթացը միանգամից տեսանելի է ու մեծ ժամանակ չի պահանջում։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գալիս Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախի տարածքների կորուստի արդյունքում իրավիճակն այնքան բարդ է, որ նույնիսկ Հայաստանից այնտեղ մթերք արտահանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Կարճ ասած՝ պարենային ապահովության առումով մեր տնտեսությունն ինքնաբավ չէ, ինչը Հայաստանին չափից ավելի մեծ կախվածության մեջ է դնում արտաքին շուկաներից ու այնտեղ տեղի ունեցող տեղաշարժերից։

Օրինակ՝ Հայաստանը հացահատիկը մեծամասամբ ներկրում է Ռուսաստանից, և եթե Ռուսաստանում հացահատիկի բերքի նվազում նկատվի, ապա Հայաստանն անմիջապես իր վրա կզգա դրա հետևանքները։ Սակայն այլ հանգամանքներ ևս կան, որոնք շուկայում նկատվող գնաճի մակարդակն ավելի են բարձրացնելու։ Մասնավորաբար, խմելու ջրի գինը հունվարի 1-ից արդեն բարձրացել է 20 դրամով։ Այնինչ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Իսկ այժմ նույն Փաշինյանը ջրի թանկացումն արդարացնելու համար նշում է, որ եթե ջրի գինը հիմա չբարձրանա, ապա 2024 թվականին այնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա։ Չնայած զարմանալի ոչինչ չկա, այդ ե՞րբ է Փաշինյանը կատարել ժողովրդին տված իր խոստումները, որ հիմա էլ կատարեր։

Եվ ահա, ջրի թանկացմանը հաջորդում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական պատճառներն ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդրի հետ կապված պարտավորությունների չկատարումն է։ Այսինքն, խնդիրը բացարձակ ՀԷՑ-ը չէ, ինչպես ոմանք փորձում են մատուցել, այլ այն, որ այս իշխանությունները չեն կարողացել արդյունավետ կառավարել էներգետիկ ոլորտը, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը լցնելու ծանրությունը դրվելու է հասարակ սպառողների ուսերին։ Թանկացումների այս շղթային շուտով գումարվելու է նաև գազի թանկացումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13-ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։ Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե... գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>