Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը

Չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողություններ, քանի դեռ թրքացածների այս զանգվածը գտնվում է իշխանության ղեկին՝ իր թիվ մեկ թրքացած պարագլխով.Դավիթ Ջամալյան

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին, նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, օրինաչափ է, որովհետև քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է իր զանգվածով՝ անխուսափելիորեն տեղի են ունենալու նման միջադեպեր, լինելու է լարվածություն։

«Ինքս բնավ չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողություններ, քանի դեռ թրքացածների այս զանգվածը գտնվում է իշխանության ղեկին՝ իր թիվ մեկ թրքացած պարագլխով։ Այս մարդիկ բացարձակապես ոչինչ չեն արել Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Ինչո՞ւ առ այսօր ձեռք չեն բերվել ժամանակակից այնպիսի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կկանխեին հակառակորդի անօդաչուների հարվածները մեր հենակետերին։

Վստահ եմ՝ խաղարկվում է հետևյալ սցենարը, որը նոր չէ, ու կանխատեսելի է՝ Ալիևը պետք է ճնշի՝ սահմանին լարվածություն ստեղծելով, իսկ նրա այստեղի խամաճիկները պետք է ճնշվեն և զիջումների գնան։ Ալիևի կողմից ուժի ցուցադրության ֆոնին սրանք պետք է գնան զիջումների՝ պատերազմ թույլ չտալու պատճառաբանությամբ։ Այլ կերպ ասած՝ Ալիևն ու իր այստեղի խամաճիկը փոխհամաձայնեցված սցենարով խաղում են։ Ալիևը իր հերթին, նիկոլական իշխանությունը՝ իր հերթին, ամեն ինչ անում են, որպեսզի ազգն իր ողնաշարը շտկել չկարողանա»,-նշեց Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ այս պարագայում սկզբունքային հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՀՀ ներկայիս իշխանությունը, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն, որպեսզի հնարավոր լինի կանխել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ի՞նչ է արվել բանակի մարտունակությունը վերականգնելու համար, ինչո՞ւ են վիթխարի ֆինանսական միջոցներ ուղղվել ոստիկանական համակարգին, այլ ոչ թե ժամանակակից սպառազինություն ձեռք բերելուն։

«Հիմա էլ հո հնարավոր չէ՞ ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, կարելի՞ էր այդ մեկ տարին օգտագործել արդյունավետ, ինչո՞ւ թշնամու ունեցած առավելությունները վերացնելու ուղղությամբ ոչինչ չի արվել, ինչո՞ւ ձեռք չեն բերվում ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, ի վերջո, ինչո՞ւ հավուր պատշաճի կահավորված չեն մարտական հենակետերը։ Եվ վերջապես ինչո՞ւ չեն գործադրում ՀԱՊԿ մեխանիզմները, չէ՞ որ այժմ ագրեսիան ՀՀ սահմաններին է, ինչո՞ւ հայ-ռուսական դաշինքի ռեսուրսը լիարժեքորեն չի գործադրվում։

Փաստ է՝ զինվորի կյանքը նիկոլական իշխանավորների համար գրոշի արժեք չունի։ Նրանց համար կա բրիտանաթուրքական սցենար, որի համար նրանք բերվել են իշխանության, և որը ձգտում են ամեն գնով կյանի կոչել, այն է՝ բավարարել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները, խզել կապերը Ռուսաստանի հետ և ինտեգրվել թուրքական աշխարհին»,-հավելեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այսօր Ռուսաստանի Դաշնության մրցակիցները փորձում են նրա սահմանների երկայնքով լարվածության օջախներ ստեղծել, որը հին ռազմավարություն է։ Ղազախստանում փորձեցին՝ չստացվեց։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը փորձում է պահն ի նպաստ իրեն օգտագործել և կոշտացնում է իր դիրքորոշումը՝ սպառնում է նոր պատերազմով՝ ենթադրելով, որ ռուսական կողմը զբաղված լինելով Ղազախստանով՝ կարող է անհապաղ միջոցների չդիմել։

«Ալիևն ու իր խամաճիկները պետք է մեկ բան հասկանան, որ ռուսական կողմն իր մեջքը վաղուց է շտկել, և իր սահմանների երկայնքով կայունություն ապահովելը ՌԴ-ի համար կենսականորեն կարևոր է։ Մոսկվան իր անվտանգային համակարգը ձևավորելիս հաշվի է առել այն, որ իր հակառակորդները մի քանի ուղղություններով փորձելու են Ռուսաստանին սպառնացող լարվածության օջախներ ստեղծել։ Հետևաբար՝ Ռուսաստանը պատրաստ է ու ունի անհրաժեշտ ռեսուրս՝ մի քանի ուղղություններով իր շահերը պաշտպանելու համար։ Անդրկովկասը և Հայաստանը գտնվում են ՌԴ-ի կենսական շահերի տիրույթում, և, ըստ այդմ, Անդրկովկասում նույնպես բրիտանա-թուրք-ադրբեջանական խարդավանքները կարժանանան հուժկու հակազդեցության։

Տվյալ պարագայում դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի ու հայոց պետականության հեռահար շահերը համընկնում են, ընդամենը հարկավոր է իշխանափոխություն, որպեսզի այդ համընկնող շահերի վրա հիմնվելով՝ մենք կարողանանք մեր մեջքը շտկել և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել։

Ի դեպ, այդ ամենը հստակ հասկանում է նաև Ալիևը։ Նիկոլի իշխանության անկման միտքն անգամ նրա մոտ ջղաձգություններ է առաջացնում։ Ալիևը սարսափում է Հայաստանում իշխանափոխության հեռանկարից և շտապում է ստանալ Նիկոլից հնարավոր առավելագույնը։

Ավելին՝ ակներև է, որ Ղազախստանում կատարվածը՝ բրիտանաթուրքական սցենարի ձախողումը, Ալիևի մոտ լրջագույն մտավախություններ է առաջացրել։ Ալիևը հասկանում է, որ այնպես արագ, ինչպես նիկոլական իշխանությունից ստացավ Արցախի տարածքի զգալի մասը, նույնքան արագ էլ կարող է այն կորցնել, ուստի շտապում է Նիկոլից ստանալ առավելագույնը։

Այդուհանդերձ՝ տվյալ դեպքում մեր թիվ մեկ խնդիրն Ալիևը չէ, նա լկտիացել է, որովհետև այստեղ՝ Հայաստանում, իշխանության է նրան լկտիացնող իր խամաճիկը։ Հայաստանի համար գոյաբանական թիվ մեկ սպառնալիքը ՀՀ ներկայիս իշխանությունն է, որը պետք է օր առաջ հեռացվի։

Ալիևի հաղթաթուղթը Հայոց պետականության ու Ռուսաստանի դեմ՝ Նիկոլն է։ Ըստ այդմ, հարկավոր է զրկել Ալիևին իր այդ հաղթաթղթից։ Այդ դեպքում բայրաքթարներն անարգել չեն հարվածի մեր հենակետերին»,-նշեց Դ. Ջամալյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունը Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին խաղաղության փոխարեն բերել ու բերելու են պատերազմ կորուստներ, ցավ, իսկ տեսանելի ապագայում՝ թրքացում, ինչն ակներև է հայ հասարակության ճնշող մեծամասնության համար։

«Նիկոլականության մարգինալիզացիան, Նիկոլի հակառեյտինգը հարաճուն բնույթ ունեն, ուստի պետականակենտրոն ուժեը պետք է ճիշտ պահին ոտքի հանեն հանրության ակտիվ, պասիոնար, բարոյապես հասուն հատվածին և փակեն հայոց պատմության այս ամենաամոթալի էջը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, որոնք Ադրբեջանի համար վտանգ են առաջացնում, Դավիթ Ջամալյանն ասաց, որ Ալիևը նկատի ունի հայի տեսակին առհասարակ, և մասնավորապես բոլոր այն պետականակենտրոն ուժերին, որոնք ակտիվորեն պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, և հավելեց, որ ալիևյան և նիկոլական հռետորաբանությունն անգամ այստեղ գրեթե նույնական է՝ երկուսի համար էլ հայրենատիրության, արժանապատիվ խաղաղության համար պայքարողները ռևանշիստներ են։

Նրա խոսքով՝ Ալիևի ընկալումներում Հայաստան, հայություն չկա, թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ այս տարածաշրջանում պարզապես չի ընկալում։

«Ամփոփելով՝ ասեմ՝ քանի դեռ Նիկոլն իշխանության է, լինելու են զոհեր, տարածքների կորուստ, իսկ հեռանկարում՝ թրքացում, այդ թրքացման սպառնալիքով պայմանավորված՝ բնիկ հայ բնակչության արտագաղթի վիթխարի ծավալներ։ Եվ ամենակարևորը՝ իրական, լիարժեք անվտանգության երաշխիքը՝ հայրենատիրությունն է, Ակնայի, Վարանդայի ու Ջրականի, Կովսականի ու Որոտանի, Քարվաճառի ու Մատաղիսի հայապատկանությունը։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունն է, որ պետք է գիտակցենք բոլորս։ Անվտանգություն՝ նշանակում է հայրենատիրություն»,-եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>