Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանի դեմ հերթական ագրեսիայում
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում են, որ Հուլուսի Աքարը ցավակցություն է հայտնել հունվարի 11-ին Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Աքարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են արդար գործի համար պայքարում։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունվարի 11-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան էր նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է երեք հայ զինվոր։ Ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի եւ անօդաչուներ։

