«Հայաստան» խմբակցության թեկնածուի չընտրվելու հարցը կլուծվի այլ ճանապարհով. ՔՊ-ն առաջարկում է փոխել սահմանադրական օրենքը
Դիտել նաև
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
ԱԺ մեծամասնությունը որոշել է լուծել ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության արդեն շուրջ կես տարի ձգձգվող խնդիրը։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը ընդդիմությանն է, իսկ ընդդիմությունն ավելի քան տասը անգամ այդ պաշտոնում առաջադրել է նույն թեկնածուին, որին դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանն այդ նպատակով առաջարկում է փոփոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Օրենքում առաջարկող փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվել և դրական եզրակացություն է ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

