ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 10:00-ին
Դիտել նաև
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կմեկնարկի հունվարի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին: Այդ մասին հաղորդել Է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:
«Այսօր Նուր Սուլթանի ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 10:00-ին) Քասըմ Ժոմարտ Տոկաեւը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին, որը գումարվում Է ղազախական կողմի նախաձեռնությամբ»,-գրել Է նա Instagram-ում:
Կողմերը կքննարկեն Ղազախստանում ստեղծված իրադրությունը:
Ուղիղ հեռարձակումը կիրականացնի «Խաբար-24» ազգային հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

