Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Անընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։

-Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» հկ սեկտորում, խոսում էր Նազարբաեւի՝ ծերուկ լինելու մասին, եւ նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաեւի միապետական ռեժիմից։ Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաեւ Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։

Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար եւ ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սեւ լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։ Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։

Այսինքն, «Հայաստան» դաշինքը դե՞մ է, որ զորախումբ է ուղարկվել Ղազախստան։

-Մենք չենք կարող կողմ լինել, որ Հայաստանը, այն էլ, երբ ստանձնել է այդ կառույցի նախագահությունը, խոչընդոտեր դրա գործունեությանը։ Բայց մենք չենք կարող կողմ լինել Ղազախստան զորախումբ ուղարկելուն՝ հաշվի առնելով Ղազախստանի անթաքույց պաշտոնական պահվածքը 44- օրյա պատերազմի ժամանակ եւ նաեւ դրանից հետո։ Հիշենք միայն Ղազախստանի նախագահ Տոկաեւի շնորհավորանքը նոյեմբերի 9-ին՝ ուղղված Ալիեւին, այսպես կոչված, «հաղթանակի օրվա առթիվ»։ Դու, որ փողոցով եկել ես իշխանության, հիմա հայ զինվոր ես ուղարկում մի երկրի ներքաղաքական կյանքը կայունացնելու համար, ինչպես հիմնավորում ես՝ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այն դեպքում, երբ այդ երկրի ղեկավարը նոյեմբերի 9-ին Ալիեւին շնորհավորում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ինքնիշխանություն ու պետականությունն ամրապնդելու համար»։ Արժանապատվության իսպառ բացակայություն: Եվ սա անում է մի մարդ, հիշեցնեմ, ով փողոցով է եկել իշխանության եւ ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում էր, որ մեր դիվանագիտությունը եղել է կոշիկ լիզող։ Կոշիկ լիզելը երեւաց՝ որն է։

Բայց չէ՞ որ իրավիճակը այլ է Ղազախստանում, այնտեղ այսօր հակաահաբեկչական գործողություններ են ընթանում։

-Գիտեք, նախ ես դեռ ահաբեկչության փաստ դեռ չեմ տեսել. այն, որ մարդիկ գրոհել են զենքերի խանութները, սեփական երկրի ԱԱԾ-ն եւ զինվել, դեռ չի նշանակում, որ ահաբեկիչ են եւ ահաբեկչություն են պատրաստվում իրականացնել կամ իրականացրել են։ Դեռ պետք է փաստեր հրապարակվեն։ Եվ, առհասարակ, մենք պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմնավորի, թե ի՞նչ հիմքով է որոշում կայացրել հայ զինծառայողներ ուղարկել Ղազախստան, ինչպե՞ս է կայացրել որոշումը, ո՞ւմ հետ է խորհրդակցել։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք իրենց պատասխանները պետք է ստանան։

-Դուք նաեւ համեմատություն էիք անցկացրել Մարտի 1-ի հետ։ Կարծում եք, տեղի՞ն են այդ համեմատականները։

– Գիտեք, ես համոզված եմ, եթե նախագահ Քոչարյանը հապաղեր իր գործառույթների կատարման հարցում, իրավիճակը 2008 թվականին Հայաստանում շատ ավելի վատը կլիներ, քան այսօրվա Ղազախստանում է։ Երբ հարցնում եք՝ համեմատականները տեղի՞ն են, ես ուզում եմ ձեզ հարցնել՝ մարտի 1-ին չկա՞ր մեքենա այրող, խանութ թալանող, ոստիկան ծեծող ցուցարար, այն, ինչի ականատեսը լինում ենք այս օրերին Ղազախստանում։ Եթե 2008թ․-ին նախագահ Քոչարյանն առանց ՀԱՊԿ-ին դիմելու կարողացավ թույլ չտալ մեր ինքնիշխանության եւ պետականության կորուստ, ապա Ղազախստանի նախագահը միայն ՀԱՊԿ միջնորդությամբ հաջողեցրեց ուժերի բալանսում բեկում մտցնել։ Գիտեք, իսկապես սյուռ է. Մարտի 1-ի կազմակերպիչներից Նիկոլ Փաշինյանը 2008թ․-ին կոչ էր անում ոստիկանների դեմ պայքարել «ինչ ձեռքի տակ հայտնվի»-ով, հիմա մի ամբողջ զորախումբ է ուղարկում մեկ այլ երկիր, որ օգնեն ոստիկաններին ու ճնշեն ցուցարարներին։ Նիկոլ Փաշինյանը 2008թ․-ին եւ դրանից հետո մեղադրում էր նախագահ Քոչարյանին «բանակ ու տանկ ժողովրդի դեմ հանելու մեջ», իսկ հիմա ինքը, լինելով փողոցով եկած իշխանություն, զորք է հանում նույն ճանապարհով իշխանության գալու ձգտում ունեցող մարդկանց դեմ։ Ինչ խոսք, ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի դեպքում, ժլատ չի գտնվել։ Անդրե Բրետոն, վստահ, կնախանձեր նրան։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>