Հանրային վայրերում պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ․ շուտով կլինի հրամանը
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Երկուշաբթի օրը կհրապարակվի նախարարի հրամանը, ըստ որի` հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ: «Երկուշաթի օրը կհրապարակվի, առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի»,-կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց, կոչ արեց, որ ՀՀ քաղաքացիները պատվաստվեն: Նա առաջարկեց, որպեսզի տնային այցեր կազմակերպեն ու չպատվաստված քաղաքացիներին կոչ անեն պատվաստվել: Վարչապետն ասաց, որ Հայաստանում առկա են կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը. առաջիկայում էլ «Pfizer»-ը հասանելի կլինի:

