Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Պատերազմ Արցախում
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար

Դատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի լուծումները։  

 

Նախագծերով, մասնավորապես, նախատեսվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող անհամատեղելիության պահանջների խախտում համարել նաև այդ սուբյեկտների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը (...):

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ օրենսդրական նման կարգավորումները խնդրահարույց են. ի թիվս այլ հիմնավորումների, նախագծային առաջարկվող լուծումները շեղվում են դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջների էությունից: Այդ պահանջները սահմանված են Դատական օրենսգրքով, որի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Այսինքն՝ դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջներն իրենց բնույթով դատավորի մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներ են: Այս առումով, հարկ է նկատել, որ անհամատեղելիության պահանջների այնպիսի շրջանակ նախատեսելը, որը վերաբերում է դատավորի՝ միայն իր մասնագիտական գործունեությունից դուրս այլ գործունեությամբ զբաղվելու արգելքներին, համահունչ է նաև միջազգային-իրավական մոտեցումներին:

 

Նախագծային լուծումներով առաջարկվող կարգավորման վերաբերյալ հաջորդ մտահոգությունը վերաբերում է ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված խախտման «միտումնավոր» բնույթին:

 

Դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը լուծում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և Սահմանադրական դատարանը: Նշվածից անմիջականորեն հետևում է, որ խախտումը «միտումնավոր» պետք է որակեն հենց այդ մարմինները, ինչն առաջ է բերում մի շարք չփարատված հարցեր (օրինակ՝ ԲԴԽ-ն և ՍԴ-ն ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափանիշների հիման վրա են թույլ տրված խախտումները որակելու որպես միտումնավոր, մարդու հիմնարար իրավունքի խախտում արձանագրվելու դեպքում ՀՀ եռաստիճան դատական բոլոր ատյաններով անցած գործը քննած դատավորներից կոնկրետ ու՞մ լիազորություններն են ենթակա լինելու դադարեցման անհամապատասխանության պահանջները խախտելու հիմքով, ինչպե՞ս է որոշվելու արձանագրված խախտման մեջ կոնկրետ դատավորի (այդ թվում՝ կոլեգիալ կազմով գործած դատական կազմի) «մեղքի բաժինը» և այլն): 

 

Մյուս կողմից, նախագծային լուծումներով ԲԴԽ-ին և ՍԴ-ին վերապահվում են քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ գնահատական տալու և իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու իրավասություն, քանի որ ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով միտումնավոր խախտում կատարած լինելու փաստի արձանագրումն ինքնին կվկայի ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված հանցանքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացված լինելու մասին, ինչը, սակայն, քրեական վարույթի շրջանակներում հաստատման ենթակա հանգամանք է:

 

Բացի վերոնշյալից, նախագծերով առաջարկվող կարգավորումն անուղղակի հակասության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման հետ, որի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ստացվում է, որ օրենսդրական նոր լուծումներով շրջանցվում է Դատական օրենսգրքով արդեն ամրագրված արգելքները, ինչն անթույլատրելի է։

Այս ամենից բացի,Նախագծերի ընդունման հիմնավորումներում պետք է մանրակրկիտ ներկայացվեին ինչպես միջազգային չափանիշներն ու փորձը, այդ տեսանկյունից ներկայացվեին առաջարկվող նոր կարգավորումների ռիսկերը գործնականում, հնարավոր բացասական հետևանքները և այն, թե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ինչ լուծումներ են ստացել արտասահմանյան երկրներում, որոնք են դրանց քաղած դասերը կամ դրական կողմերը: 

Մինչդեռ, առկա հիմնավորումներն ընդհանրական բնույթի են ու մակերեսային:

Ուստի, բարձրացված մտահոգությունները փարատող հիմնավորումների բացակայությունը կասկածի տակ է դնում առհասարակ նախագծային լուծումների անհրաժեշտությունը և դրանց հետապնդած նպատակի իրավաչափությունը: 

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ հիմնավորումների բացակայության և նշված վերոնշյալ մտահոգությունները չփարատելու պայմաններում նախագծային առաջարկվող լուծումները չեն կարող ընդունելի լինել:

Կարծիքն ամոբղջությամբ՝ https://ombuds.am/images/files/dc94ce6c65cd2511e0dab23a553188a0.pdf

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>