Շմոլ գազի թունավորում Երևանում. թունավորվել է չորս երեխա
Թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկ ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապ օգնության հերթապահ խումբը «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխել 1-ամյա Դավիթ և 3-ամյա Վարդգես Քալանթարյաններին, 3-ամյա Վիկտորիա և 9-ամյա Լիկա Բանդուրյաններին:
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության ախտանիշով: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկից, որտեղ նրանք թունավորվել են շմոլ գազից:

