Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ հունվարին. Չավուշօղլու
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ 2022 թվականի հունվարին։ Այս մասին «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Նրանց հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն ակնկալվում է, որ այն կկայանա հունվարին»,-նախարարը պատասխանել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի մասին լրագրողների հարցին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

