ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բյուրոն նախ ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից:
Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերիներ Ադրբեջանից վերադարձան

