«Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժումը, նոյեմբերի 16-ի միջադեպը ավելի են ընդգծում անվտանգային խնդիրները»․Փաշինյան
«2021 թվականի արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ»,- այսօր Կառավարության տարեվերջյան նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մայիսից սկսած՝ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- նշեց վարչապետը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատա
Zham.am

