Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Պատերազմ Արցախում
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

Փաշինյանն իրականացնում է Թուրքիայի նախապայմանները․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ

«Մեկ նպատակ ուներ այդ ասուլիսը հրավիրելը, որպեսզի հրապարակային կերպով Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը պատրաստ է իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները, և արդեն իսկ իրականացման ճանապարհին է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նա նշեց, թե որոնք են Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այդ թվում՝ Արցախի անկախությունից հրաժարում, ինչը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է: Նա իր ամբողջ ասուլիսի ընթացքում կարմիր թելով տանում էր այն միտքը, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: Այնպիսի էնտուզիազմով, փրփուրը բերանին՝ այնպես էր ինքը փորձում համոզել ու ապացուցել, որ Արցախը ադրբեջանական է, որ նույնիսկ Ալիևը այդպիսի էնտուզիազմով չի անում այդպիսի հայտարարություններ: Սա խայտառակություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի մարդ, որը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Երկրորդ նախապայմանը Հայոց ցեղասպանության հարցից հրաժարումն է, որի մասին Փաշինյանն իր ասուլիսում կրկին հայտարարեց: Երրորդ նախապայմանը Սյունիքով միջանցքի տրամադրումն է, որը քողարկված ձևով նա ասաց, որ համաձայն է իրականացնել, նաև՝ անոնսով հայտարարեց, որ Տավուշում՝ Ոսկեպարի հատվածում, գնալու է որոշակի տարածքային զիջումների: Սա էր այս ասուլիսի նպատակը, որպեսզի հրապարակային կերպով ստորագրի իր բանավոր համաձայնությունների տակ, որ ինքը պատրաստ է կատարել թշնամու նախապայմանները»:

Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ վերջին շրջանում Թուրքիայի կողմից ի հայտ է եկել չորրորդ նախապայմանը՝ անկախության հռչակագրից հրաժարումը. «Սահմանադրական փոփոխությունները, որոնք նախաձեռնել է Փաշինյանը, ոչ միայն նպատակ ունեն իր դիրքերն ամրապնդելու, այլ նաև խմբագրումներ մտցնել և մեծ հաշվով հրաժարվել անկախության հռչակագրից, որը մեր պետության հիմքն է: Այդ անկախության հռչակագրի վրա է կառուցված Հայաստանի Հանրապետությունը, և Թուրքիայի պահանջն է, որպեսզի ՀՀ-ն ոչնչացնի նաև իր հիմքը, ինչը այս իշխանությունները պատրաստակամ են անել»: Պատգամավորի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանում որևէ տնտեսական զարգացում չի լինելու. «Թուրքիայի նպատակը ինչպե՞ս կարող է լինել Հայաստանի տնտեսությունը զարգացնելը: Թուրքիայի միակ նպատակը կարող է լինել տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը և, ի վերջո, գրավելով ամբողջ տնտեսությունը՝ տարածաշրջանից վերացնել Հայաստանի Հանրապետությունը կամ ձևական միավոր թողնել: Միամտորեն, մեր ժողովուրդը կարծում է, թե ինքը թուրքերին կանաչի ծախելով՝ կհարստանա, կամ թուրքերից էժան կանաչի կկարողանա գնել, և իր ֆինանսական վիճակը կլավանա:

Իրականում, եթե բիզնես զարգացնելու տարբերակ լինի, դա անելու են այս իշխանության ներկայացուցիչները, և նրանցից ոմանք ձեռքերը շփելով անհամբեր սպասում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Նրանց համար հայրենիք, հայրենասիրություն, այսպիսի բարձրագոչ բաներ գոյություն չունեն: Բայց նաև իրենք են միամիտ, որովհետև Թուրքիան սկզբում գուցե նրանց օգտագործի, ինչ-որ ավիաընկերություններ հիմնեն, որոշակի ժամանակով որոշակի գումար աշխատեն, բայց, ի վերջո, թուրքական ընկերություններն են գրավելու Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, և շատ կարճ ժամանակահատվածում մենք այստեղ վերածվելու ենք թուրքական գործոնի»: 

 

Հետաքրքրվեցինք՝ խորհրդարանական ընդդիմությունից ի սկզբանե սպասելիքները շատ մեծ էին, քանի որ հայտարարել էիք, թե օր ու արև չեք տալու գործող իշխանություններին, բայց կարծես թե այնպես է ստացվել, որ նրանք ձեզ օր ու արև չեն տալիս՝ հաշվի առնելով ԱԺ նախագահության արձագանքը ձեր ելույթներին, տարբեր միջադեպերը խորհրդարանում և այլն, այսօ՞ր էլ այդ կարծիքին եք, որ խորհրդարանում ձեր մնալը արդյունավետ է:

«Համաձայն չեմ, որ մեզ օր ու արև չեն տալիս, համենայնդեպս, ինձ վրա որևէ ազդեցություն չեն կարողանում ունենալ նրանց այդ ստոր քայլերը:Իրականում, շատ ճղճիմ քայլերի են դիմում, հատկապես՝ տղամարդկանց առումով շատ զզվելի է: Ես կարող եմ ասել, թե ինչու եմ ես գնացել ԱԺ, ինչու եմ վերցրել այդ մանդատը, որովհետև տարիներ շարունակ իմ լրագրողական գործունեության ընթացքում ես վեր եմ հանել նաև նախկին իշխանությունների թերացումները, քննադատել եմ: Այս իշխանություններին անխնա քննադատության եմ ենթարկել: Պարզապես այդ ամբիոնը դիտարկել եմ ևս մեկ՝ ավելի լայն հնարավորություն, որպեսզի իմ խոսքը հասցնեմ հանրությանը, և հնարավորինս հանրության աչքերը բացեմ: Դեռևս այդ նպատակին ծառայում է իմ վերցրած մանդատը: Որ օրը տեսնեմ, որ անիմաստ է, վստահեցնում եմ, որ մեծագույն սիրով վայր կդնեմ այդ մանդատը: Ինձ որևէ դրական բան այդ մանդատը չի տվել, մի բան էլ նյարդերս են սկսել քայքայվել: Ձեզ վստահեցնում եմ՝ նրանց ամենօրյա ռեժիմով տեսնելը շատ տհաճ է: Այդ առումով, իրոք որ, օր ու արև չեն տալիս, որովհետև, իրոք, տհաճ է նրանց այդ լկտիությունը, անպատժելիության զգացողությունը: Այնտեղ մեծ մասը հանցագործներ են կամ մեղսակից են, բայց այդ անպատժելիության զգացումը իրենց մոտ, այդ լկտիությունը, լպիրշությունը շատ զզվելի է»,-պարզաբանեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>