Էրզրումում նոր տրանսպորտային թունել է բացվում
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի Էրզրումի շրջանի Թորթում և Ուզունդերի շրջանները (պատմ.՝ Տայք) Արդվինին կապող լեռնային վտանգավոր ճանապարը կարճացնելու նպատակով այդ հատվածում կառուցվել է 2.2 կիլոմետրանոց թունել։
Դեկտեմբերի 29-ին բացվելիք թունելը մեծապես կհեշտացնի Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան շրջանների կապը երկրի արևելասևծովյան շրջանների հետ: Դրանով նաև կհեշտանա Թուրքիայի մի շարք շրջանների կապը Բաթումի հետ:
Ըստ Էրզրումի նահանգապետի՝ թունելի շահագործման հանձնումը կնպաստի նաև զբոսաշրջիկների (վրացի) հոսքի խթանմանը դեպի Թորթումի լիճ (Էրզրում) և համանուն ջրվեժ, ինչպես նաև Օշկ վանք, որի պատկանելիության հարցը տարիներ ի վեր վիճարկվում է հայկական ու վրացական կողմերի միջև:
Հաղորդվում է, որ թունելի բացմանը տեսակապի միջոցով կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

