Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը
6
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

«Կարճ ասած»․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչած կարևոր շեշտադրումները. Տեսանյութ

Մեզ ամեն օր գնալով ավելի է անհանգստացնում թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ապագան։ Ավելին, ամեն անգամ երբ հրապարակային խոսում է Նիկոլ Փաշինյանը, առավել ևս, երբ սկսում է արդարանալ, հասկանում ենք, որ մեր երկու պետությունները ողբերգական վիճակում են։ Կարծես հենց ինքն իր բերանով ասում է՝ Հայաստանը և Արցախը ուղղակի չունեն ապագա Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբռերտ Քոչարյանի ասուլիսը բավականին սթափեցնող էր՝ ինչ վիճակում ենք, ինչ է մեզ սպասվում, ինչ պետք է անել։

Նիկոլ Փաշինյանը զիջում է մեր թշնամիներին ինչն անգամ անհնար է թվում։ Ու հիմնավորում է, ասում է՝ մի սարի համար կռիվ չենք անելու, դրանք ինչ-որ քարտեզներով մերը չեն և այլն՝ տիպիկ ադրբեջանական ու թուրքական մտավարժանքներ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հայկական բանակը միտումնավոր տարել են քանդման, որովհետև երբ դու ունես հզոր բանակ, դու չես կարող զիջումների գնալ, բանակը չի թողնի, պահանջներ կներկայացնի։ Երբ դու թույլ ես, բանակդ զրոյացրել ես, հեշտ ասում ես՝ ժողովուրդ, էս լիճը տամ, որ պատերազմ չլինի, Սյունիքից հետ քաշեմ զորքը, որ պատերազմ չլինի ու դա հիմնավորես թույլ բանակով։ Հեշտ է վախեցնել պատերազմ տեսած ժողովրդին և հանձնել ու հանձնել։ Ու երբ Նիկոլն ասում է, որ սև լճի համար պատերազմ չի անի կամ սարերը, որոնց վրա ձյուն կա, մեզ պետք չեն, ուրեմն պետք չէ նաև մեղադրել հանձնվող զինվորին, նրանք երկուսն էլ նույն տրամաբանությամբ են շարժվում։

Իսկ ո՞ւմ է ձեռնտու հայոց բանակը թուլացնելը, քանդելը, բնականաբար՝ մեր թշնամի եկրներին․ իսկ ո՞ւմ պատվերն է կատարում բանակ քանդողը։ Ռոբերտ Քոչարյաը նշում է, որ եթե Հայաստանի ղեկավարները լինելին թուրքական գործակալներ, պատերազմից առաջ, ընթացքում և հիմա, նույնությամբ կանեին նույն քայլերը, ինչը արել է այս իշխանությունը։ Երբ երկրի ղեկավարը ասում է, որ Արցախն այլ ապագա չուներ, քան Ադրբեջանի կազմում գտնվելը, ուրեմն նա տալիս է Արցախը, ձեռքերը լվանում է Արցախից։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախն է ուրանում, այլև Արցախի անկախության հռչակագիրը, ու դա մի մարդ է, որը հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ։

Հնարավո՞ր է ինչ-որ բաներ շտկել։ Ռոբերտ Քոչարյանն ասում ՝ հնարավոր է։ Հնարավոր է ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, ինքը պատկերացնում է լուծումը, ինքը ունի քայլերի հաջորդականությունը։ Սակայն այս իշխանությունը ոչինչ չի անելու։ Պետք է մարդիկ գան, որոնք հայրենասեր են, այլ կերպ են մտածում:

Խայտառակություն է նաև այն, ինչ կատարվում է հայ-թուրքական գործընթացքում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե առանց նախապայմանների հարաբերություններ են կարգավորում Թուրքիայի հետ։ Թուրքիան միշտ նախապայմաններ է առաջ բերել՝ Ղարաբաղի հարցի կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Ցեղասպանության հարցի ճանաչումից հրաժարում։ Այս իշխանության պարագայում երրորդ նախապայմանն է ի հայտ եկել՝ Զաինգեզուրի միջանցք։ Երբ ուսումնասիրում ես նախապայմանները, որոնց պատճառով նախկինում չեն կարգավորվել հարաբերությունները, տեսնում ես, որ այս իշխանությունը կատարել է այդ բոլոր նախապայմանները, մի բան էլ ավելին՝ Արցախը հանձնել է, բուն Ղարաբաղի մի մասն էլ, Ցեղասպանության ճանաչման գործում չի արվում որևէ քայլ, իսկ միջանցքը իրականություն է դառնում։

Երկրորդ նախագահի ասուլիսում ուշագրավ գնահատականներ կային նաև Ղարաբաղը բանակցություններից դուրս մնալու, Մեղրիի միջանցքի, արտաքին քաղաքականության ծանր վիճակի մասին։ Նախագահը նշում է, որ միջազգային հարթակներում չկա որևէ հարց, որտեղ Հայաստանն առաջ է գնում, հարաբերությունները զուգահեռ փչացնում է բարեկամների ու դաշնակիցների հետ, մասնակցում է նրանց դեմ ֆորումների՝ հանուն անհասկանալի օգուտների, և երկրորդ նախագահը նշում է՝ եթե մեր երկրում կատարվում են բաներ, որոնք մենք չենք հասկանում, և որոնք միայն բխում են մեր թշնամի երկրների շահերից, արդյո՞ք չենք կարող կասկածել, թե որտեղ է գծվում սցենարը, մեր երկրի ղեկավարման պուլտը որտեղ է։

Գիտե՞ք այս ձախողումների խնդիրը ոչ միայն Նիկոլն է, այլև Նիկոլի բերած թիմը, կադրային քաղաքականությունը․ չի կարող լավ լինել երկրի վիճակը, երբ դու մի տարում երեք պաշտպանության նախարար ես փոխել, երկու գենշտաբի պետ ու այսպես շարունակ՝ բոլոր պաշտոններում առանց բացառության։ Դու անգամ այդ անփորձ մարդուն չես թողնում իր ոլորտը հասկանալ։ Այս առումով օրինակելի էին հենց  Ռոբերտ Քոչարյանի տարիները՝ մարդիկ մասնագետ էին, աշխատում էին երկար, և ունեիր արդյունք։

Մեր քաղաքացիներին գուցե ամենաշատը անհանգստացնում է իրենց սոցիալական և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Իսկ այդ ոլորտո՞ւմ ինչ ունենք․ ծանր պատկեր՝ պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարը, գնաճը աստղաբաշխական թվերի է՝ երկնիշի է մոտենում, նման բան երբեք չի եղել․ Ռոբերտ Քոչարյանը հիշում է իր կառավարման շրջանը՝ 2-3 տոկոս, երկրից արտագաղթում է ահռելի թվով մարդիկ, պաշտոյաների աշխատավարձն աճում է։ Սրանք լրիվ թարս են, ու սա վերջ է ունենալու միայն այս իշխանության վերջից հետո։

Չկա մի հոգի, որի վրա լավ է անդրադարձել այս իշխանության կառավարումը։ Լավ ի՞նչ անել․ մենք ունեցանք ընտրություններ հունիս ամիսին ու տեսանք, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի զիջելու։ Մենք դեկտեմբեր ամսին ունեցանք ՏԻՄ ընտրություններ, որտեղ Փաշինյանի թիմը պարտվեց, բայց էլի  զավթեց իշխանությունը։ Ուրեմն, երբ մեր ընտրություններում իշխանության պարտությունն անգամ հարց չի լուծում, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այլ տարբերակ, քան փողոցն է, գոնություն չունի։ Ինչպե՞ս հասնել դրան․ երկրորդ նախագահը խոսեց դիմադրության շարժման մասին, ասաց, որ պատրաստվում են դրան, պատրաստվում են լրջորեն, պետք է մեկ անգամ դուրս գալ և լուծել բոլոր հարցերը, այս հարցում ձախողվելու իրավունք չունենք։ Պետք է հավաքել կրիտիկական զանգված ու դուրս գալ փողոց․ նախագահ Քոչարյանը կատարել է բոլոր խոստումները ու չի կարող հիմա ասել բան, որը չի անելու։ Այո, բնական է, որ ընտրություններից հետո մարդկանց մեջ կա հուսախաբություն, հուսահատություն, ընդդիմության վարկանիշի անկում, սակայն պարզ է, որ ընդդիմության վարկանիշն աճելու է, իսկ իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է, որը փոխելն անհնար է։

Կարճ ասած՝ որ թեմայով ուզում եք խոսեք՝ արտաքին քաղաքականություն, Թուրքիա, Ռուսաստան, տնտեսական, պաշտպանություն, սոցիալական, թոշակ, արտագաղթ, երիտասարդություն, գործարար միջավայր, ներդրումներ, բոլոր-բոլոր առիթներով, որ հարցին էլ ուզում ես անդրադառնալ, գալիս ես այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլորի համար է եղել աղետաբեր, մահաբեր, վատ։ Չկա Հայաստանում մարդ, բացի իշխանության մի քանի հոգուց, որ փողոց դուրս գալու առիթ չունի։  

Երկրորդ նախագահը շեշտեց, որ մեծ դժվարությամբ հնարավոր է հետ բերել որոշ բաներ, իսկ եթե հապաղենք, ոչինչ հետ բերել այլևս հնարավոր չի լինի։

Խորհուրդս է՝ դիտեք ասուլիսը, ամբողջությամբ դիտե՛ք։

 

Սևակ Հակոբյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>