Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան

Քա՞նի զոհ ունենք կապիտուլյացիայից ի վեր. ՊՆ-ն, դատախազությունն ու վարչապետը հակասում են իրար․ Թվեր

2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»:

Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․

2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):

Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։

Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։

Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։

Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․

Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։

Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։

Երբ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց դեռ չգիտեինք զոհերի, վիրավորների, գերեվարված անձանց հստակ թվերն ու անունները, դա պատճառաբանվում էր, որ եղել են լայնամասշտաբ գործողություններ, եղանակային դժվարություններ կան, թշնամուն անցած տարածքներ և այլն և այլն: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես կարելի է պատճառաբանել, որ կապիտուլյացիայից հետո խաղաղ պայմաններում մեր զոհերի և վիրավորների վերաբերյալ պետական կառույցները տարբեր թվեր են ներկայացնում: Դե իսկ Փաշինյանին էլ չմոռանանք․ հետաքրքիր է, թե նա որտեղից է վերցրել այդ թվերը:

Ստացվում է՝ զինվորին հռչակում են առաջնային, հանուն նրա կապիտուլյացիա ստորագրում, տարածքներ զիջում, թշնամու առաջխաղացումը թույլ տալիս, բայց զոհված զինվորի մասին պատշաճ ինֆորմացիա անգամ չեն կարողանում տալ: Նրանց նահատակությունը հաշվում են պլյուս-մինուսով, մոտավոր թվերով։

Զինվորի կյանքն ու առողջությունը գերակայություն հռչակած իշխանությունը ոչ միայն չի կարողանում այդ զինվորի անվտանգությունն ապահովել, այլ նաև հստակ թիվ տալ: Ի վերջո, այդ թվերի հետևում անուններ են, մարդկային կյանքներ, ճակատագրեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>