Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ

Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:

Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Վալերի Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ 2022 թ. ապրիլին կայանալիք ընտրություններում:

 

Դեկտեմբերի 21-ին Վալերի Պեկրեսը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ֆրանսիացի գործիչը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն:

Լրատվամիջոցների, այդ թվում՝ «Արմենպրես»-ի հետ ճեպազրույցի ընթացքում Վալերի Պեկրեսը կոչ է արել Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին և նաև շեշտել, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան նախազգուշացում էր Եվրոպային:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն: Ստեփանակերտում Վալերի Պեկրեսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>