Բա հիմա չեն ուզու՞մ ապօրինի հարստացման թեմայով գործ բացեն. կոռուպցիոն գործարքի ահավոր հոտ է գալիս. Տեսանյութ
Բա հիմա չեն ուզու՞մ ապօրինի հարստացման թեմայով գործ բացեն: Կոռուպցիոն գործարքի ահավոր հոտ է գալիս:
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։
Անշարժ գույքն ընդամենը 5655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո այն չի ծառայել նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։ Ալբերտ Սուքիասյանի որդին՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, իսկ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
Դերենիկ Մալխասյանի Ֆեյսբուքյան էջից

